02 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

Սամվել Բաբայանի գտնվելու վայրը դեռ անհայտ է. Ժողովուրդ

“Ժողովուրդը” գրում է, որ ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանի գտնվելու վայրը շարունակում է անհայտ մնալ, իսկ հարազատները հրաժարվում են այդ թեմայով որեւէ հարցի պատասխանել։

“Քանի որ այսօր  Սամվել Բաբայանի ծննդյան օրն է, “Ժողովուրդ” օրաթերթը փորձեց նրա հարազատներից ճշտել՝ որտեղ է ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատարը եւ ինչպես են իրենք պատրաստվում շնորհավորել գեներալին։ “Կներեք, բայց ոչ մի բան չենք կարող ասել”,- մեր բոլոր հարցերին նույն պատասխանը տվեց Բաբայանի կինը։

Հիշեցնենք, որ տարիներ առաջ Սամվել Բաբայանը վարկի դիմաց գրավադրել էր եւ իր, եւ ընկերներից շատերի բնակարանները՝ խոշոր բիզնես սկսելու ակնկալիքով, սակայն բինեսը չէր հաջողվել, ու չկարողանալով պարտքերի տակից դուրս գալ, նա պարզապես լքեց Հայաստանը՝ վարկերի տակ թողնելով ընկերների բնակարանները”,- գրում է թերթը:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ