Ինչու սարքեց “հրաշալի քառյակ”. Ժամանակ
“Ժամանակը” գրում է, որ իրենց հարցին` ինչպե՞ս է կմեկնաբանի մարտի 1-ին առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հնչեցրած կոչերը, Ծառուկյան-Իվանիշվիլի համեմատությունը, “Ժողովրդավարական հայրենիք” կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը պատասխանել է. “ Ինձ համար ծանր է մեկնաբանել Մարտի 1-֊ի հետ կապված ցանկացած հարց, առավել եւս, որ Մարտի 1-ի հիմնական կատարողներին, քաղաքական որոշում ընդունողներից մեկին սրբագրում են հենց այդ օրը. դա տհաճ է եւ
ծանր”:
“Մակեյանը հավելեց, որ Ծառուկյանի շուրջ որեւէ համախմբում լինել չի կարող.
“Համախմբված հզոր քաղաքական միավոր կար, 3-4 տարի, ինչպես ինքն էր ասում’ քաղաքական օրակարգն էր թելադրում, էլ ինչո՞ւ այսպես արեց, որ հիմա էլ “հրաշալի քառյակ” սարքեց: Այդ “հրաշալի քառյակից” երկուսն առնվազն Մարտի 1-ի հետ առնչություն ունեն, մեկը քաղաքական վճիռ կայացնողներից էր, մեկն էլ կատարողներից”,- ասել է նա”,- գրում է թերթը:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: