15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

“Գոնե դու վարչապետի հասցեին մի՛ խոսիր”. Ռոբերտ Նազարյանը` Հրանտ Բագրատյանին. Ժողովուրդ

“Ժողովուրդը” գրում է, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը իրենց հետ զրույցում հայտարարել է, որ ինքը ՀՀ վարչապետին է առաջարկել գազի կալորիականությունը ստուգելու նպատակով հանձնաժողովի կազմ։

“Թեև այն դեռ չի հաստատվել պաշտոնապես, այնուամենայնիվ Նազարյանը հայտնել է, որ ինքը նպատակահարմար է գտնում հանձնաժողովում ընդգրկել ՀՀ գյուղատնտեսության, էկոնոմիկայի, էներգետիկայի նախարարություններին, Հանրային խորհրդին, Գործարարների միությանը և ՀԿ-ներին։ 

“Ժողովուրդ”-ի հարցին, թե ընդդիմադիրները հայտարարում են, որ հանձնաժողովները ստեղծվում են, որպեսզի “թաղեն” իրականությունը, Նազարյանը պատասխանեց. “Լավ էլի, այնքան եմ հոգնել այդ նույն ընդդիմության խոսելուց”։Նա, դիմելով Հրանտ Բագրատյանին, ասաց. “Վարչապետ ես եղել՝ անընդհատ վարչապետին ես թիրախ սարքում, մի օր էլ ՀՀ նախագահի հասցեին խոսի, մի օր էլ Աժ նախագահի հասցեին խոսի, ինչ ես ընկած եզին անընդհատ խփում, բա քեզ սազո՞ւմ է, գոնե դու վարչապետի հասցեին մի՛ խոսիր””,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ