15 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Սամվել Ալեքսանյանը վռնդելո՞ւ է. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակ”-ի տեղեկություններով՝ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը (Լֆիկ Սամո) մոտ ժամանակներում “Փակ շուկայից” հանելու է միրգ-բանջարեղենի առեւտրով զբաղվողներին։ Խոսքն նրանց մասին է, ում Ալեքսանյանը հանում էր փողոց իրեն աջակցելու համար:  Առեւտրականներին նոր տարածք տեղափոխվելու հարցում գործարարը կաջակցի, թե ոչ առայժմ հայտնի չէ: Իսկ “Փակ շուկա” սուպերմարկետից նրանց հանելը կարող է պայմանավորված լինել այն խոսակցություններով, ըստ որոնց […]

Ռուսները աշխուժություն չեն ուզում. Իրատես de facto

“Իրատես de facto”-ն “Ասում են…” խորագրի ներքո գրել է. Թե “համապատասխան” մարմինները ուշի ուշիով հետեւում են, թե իրականում ովքեր են մարտի 1-ի մոդերատորները, որոնք կարող են ժողովուրդ բերել միտինգի: “Համապատասխանների” մեջ շատ են ռուս շահագրիգիռները, որոնք ահավոր չեն ուզում որեւէ աշխուժություն Հայաստանում, որովհետեւ վախենում են, որ “բերված” ժողովուրդը մեկ էլ ու կհայտնվի արեւմտայան ազդեցությնա գոտում […]

Սերժ Սարգսյանը չոր խոսակցություն է ունեցել Ծաոռւկյանի հետ. Հրապարակ

Ծաղկաձորում ձմեռային համահայկական խաղերի բացմանը մասնակցել են նաեւ Սերժ Սարգսյանն ու ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը։ Բացումից հետո շատ չոր խոսակցություն է տեղի ունեցել երկուսի միջեւ՝ ուշ երեկոյան, Սերժ Սարգսյանի ծաղկաձորյան առանձնատանը։ Որոշ տեղեկություններով, Սերժ Սարգսյանն իրեն ոչ հատուկ կոշտ որակումներ է օգտագործել, սակայն ոչ թե ձմեռային խաղերի, այլ առաջիկայում սպասվելիք բողոքի ակցիաների եւ դրանց ԲՀԿ-ի […]

Սեւ-մութ ամպեր գնդապետի գլխին. Չորրորդ իշխանություն

“Չորրորդ իշխանության” տեղեկություններով, ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետ Ռոմա (Ռոմիկ) Մկրտումյանի գլխին կուտակված սեւ ամպերը չեն ցրվում: Թերթի  տեղեկություններով,  նա մի քանի անգամ իր աշխատանքով կորցրել է իր վստահությունը Վլադիմիր Գասպարյանի մոտ, ինչը ոստիկանապետը չի ներում։ Ավելին, ոստիկանության գնդապետ Ռոմիկն իր գործունեության ընթացքում այնպես է հասցրել հարստանալ, որ նրա հղփացած կերպարը նկատել է […]

Ուրիխանյանն ամուսնանում է ուկրաինուհու հետ. Հրապարակ

 “Հրապարակը” գրում է, որ երեկ ԲՀԿ մամլո քարտուղար Տիգրան Ուրիխանյանի “գրասենյակը” զբաղված էր հույժ կարեւոր ձեռնարկով. մարտի 15-ին “Նոր Ձորաբերդ” ռեստորանային համալիրում, որը պատկանում է ԲՀԿ ԱԺ ՊՆ, ԱԱ, ՆԳ մշտական հանձնաժողովի փոխնախագահ Աբրահամ Մանուկյանին, տեղի կունենա Ուրիխանյանի եւ Կատերինա Չերկասինայի հարսանեկան արարողությունը: “Հարսնացուն ուկրաինուհի է, Կիեւից, մեր աղբյուրները չասացին` նա կապ ունի՞ Մայդանի հետ, […]

Գյուղատնտեսության նախարարությունը դատական հայց է ներկայացրել Ծառուկյանի ընտանիքին պատկանող “Մուլտի Ագրո”–ի դեմ. 168 ժամ

 “168 ժամը” գրում է, որ Գյուղատնտեսության նախարարությունը դատական հայցերի շքերթ է սկսել գյուղատնտեսությամբ զբաղվողների դեմ։ Նախարարության թիրախում են հայտնվել թե ցորենի սերմացուի հետ կապված պարտքեր ունեցող, և թե անասնաբուծությամբ զբաղվող ֆերմերները։ “Այս տարվա հունվարի 20-ին նախարարությունը գումարի բռնագանձման հայցապահանջ է ներկայացրել նաև ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող “Մուլտի Ագրո” Գիտաարտադրական կենտրոն ՍՊ ընկերության դեմ։ […]

“Կուտակայինը” կհետաձգե՞ն. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակը” գրում է, որ իրենք երեկ տեղեկություն ստացան, որ քննարկվում է այս տարվա հունվարի 1-ից գործողության մեջ մտած կենսաթոշակային նոր համակարգի պարտադիր կուտակային բաղադրիչի ներդրումը գոնե մեկ տարով հետաձգելու տարբերակը։ “Մեր աղբյուրները հայտնում են, որ չնայած դրանք ընդամենը քննարկումներ են եւ վերջնական որոշում առայժմ չկա, այդուհանդերձ քննարկումները գնալով ավելի են լրջանում, ինչը պայմանավորված է […]

Ուկրաինան Հայաստանի համար կդառնա “երրորդ երկիր”. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակը” գրում է, որ երեկ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը իրենց թղթակցի հետ զրույցում հրաժարվել է գնահատական տալ, թե ինչպիսի ազդեցություն կունենա Ուկրաինայի՝ ՄՄ-ին անդամակցելուց վերջնականապես հրաժարվելը այդ միության տնտեսական վիճակի վրա։ “”Պետք է նշենք, որ տվյալ դեպքում ոչ թե պետք է քննարկել Ուկրաինայի անդամակցության–չանդամակցության խնդիրը, այլ այն. որ եթե Ուկրաինայում քաղաքական ու տնտեսական վիճակը […]

Առեղծվածային “քցում”. Ժամանակ

“Ժամանակը” գրում է, որ իրենց հայտնի է դարձել, որ ԱԱԾ տնօրենի նախ­կին տեղակալ Ռոմիկ Հարությունյանի հովանավորությամբ նրա եղբայրը` Ռոբերտ Հարությունյանը, “քցել” է սփյուռքահայ ներդ­րող Էդմոն Խուդյանին: “Խուդյանի հսկայական ներդրումների ար­դյունքում Մաշտոցի 33 հասցե­ում կառուցված 1.5 միլիոն դոլար արժողությամբ 5-հարկանի շեն­քը ներկայումս պատկանում է հենց Ռոմիկ Հարությունյաի եղ­բորը, եւ ոչ ոք մինչ օրս չի կարո­ղացել պարզել, […]

Ինչ հարստության տեր է գեներալ Մանվել Գրիգորյանը. Ժամանակ

 “Ժամանակը” գրում է, որ գեներալ Մանվել Գրիգորյանը ծանրակշիռ կարողության տեր է։ Համենայնդեպս, այդպես է երեւում 2012թ, խորհրդարանական ընտրություններին ԿԸՀ եւ դրանից հետո Բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողով ներկայացրած գույքի եւ եկամտի հայտարարագրերում։ “Այդ փաստաթղթերի համաձայն՝ գեներալն ունի մոտ 11 հա հողատարածք Արմավիրի բերրի հողերում եւ 17 հա էլ՝ արտադրական եւ հասարակական նշանակության հողատարածք։ Մ. Գրիգորյանը հայտարարագրել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի