23 Հունվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Ուկրաինան Հայաստանի համար կդառնա “երրորդ երկիր”. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակը” գրում է, որ երեկ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը իրենց թղթակցի հետ զրույցում հրաժարվել է գնահատական տալ, թե ինչպիսի ազդեցություն կունենա Ուկրաինայի՝ ՄՄ-ին անդամակցելուց վերջնականապես հրաժարվելը այդ միության տնտեսական վիճակի վրա։

“”Պետք է նշենք, որ տվյալ դեպքում ոչ թե պետք է քննարկել Ուկրաինայի անդամակցության–չանդամակցության խնդիրը, այլ այն. որ եթե Ուկրաինայում քաղաքական ու տնտեսական վիճակը բարվոք չէ… Ուկրաինան այնպիսի գործընկեր է, որը հսկա նշանակություն ունի ԱՊՀ երկրների համար ու շահագրգռված չենք, որ այնտեղ լինեն տնտեսական պրոբլեմներ։ Դա կազդի ինչպես ԱՊՀ երկրների, այնպես էլ մեր վրա, քանի որ մենք էլ ունենք ապրանքաշրջանառություն Ուկրաինայի հետ”,– ասել է Տիգրան Սարգսյանը։

Նշենք, որ Ուկրաինան ԱՊՀ երկրների շարքում երկրորդն է Հայաստանի հետ ապրանքաշրջանառության ծավալով։ 2013 թվականին Հայաստանի և Ուկրաինայի միջև առևտրի ծավալը կազմել է ավելի քան 240 միլիոն դոլար։ Հայաստանի՝ ՄՄ-ի անդամ դառնալուց հետո ՄՄ չմտած Ուկրաինան մեզ համար կդառնա “երրորդ երկիր”, ինչի պատճառով այդ երկրի հետ ՀՀ առևտրի ծավալները հավանաբար կնվազեն, քանի որ կսկսեն գործել բարձր մաքսատուրքեր”,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ