07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Ինչ հարստության տեր է գեներալ Մանվել Գրիգորյանը. Ժամանակ

 “Ժամանակը” գրում է, որ գեներալ Մանվել Գրիգորյանը ծանրակշիռ կարողության տեր է։ Համենայնդեպս, այդպես է երեւում 2012թ, խորհրդարանական ընտրություններին ԿԸՀ եւ դրանից հետո Բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողով ներկայացրած գույքի եւ եկամտի հայտարարագրերում։

“Այդ փաստաթղթերի համաձայն՝ գեներալն ունի մոտ 11 հա հողատարածք Արմավիրի բերրի հողերում եւ 17 հա էլ՝ արտադրական եւ հասարակական նշանակության հողատարածք։ Մ. Գրիգորյանը հայտարարագրել է  նաեւ Էջմիածին քաղաքում գտնվող 995,6 քմ եւ իր հայրենի Արշալույս գյուղում գտնվող 427,3քմ երկու սեփական առանձնատներ։ Նա ունի նաեւ 9 ավտոմեքենա, որոնցից երկուսը միկրոավտոբուս են, յոթը՝ թեթեւ մարդատար ավտոմեքենաներ։

Մ. Գրիգորյանը նաեւ բավական մեծ շահաբաժիններ ու դրամական միջոցներ ունի։ Նա մոտ 165 մլն դրամի ներդրում ունի երկու տարբեր ընկերություններում։

Գեներալը հայտարարագրել է նաեւ մոտ 106 մլն դրամ, 45.000 դոլար եւ 45.000 եվրո”,- գրում է թերթը։

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ