23 Հունվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Գյուղատնտեսության նախարարությունը դատական հայց է ներկայացրել Ծառուկյանի ընտանիքին պատկանող “Մուլտի Ագրո”–ի դեմ. 168 ժամ

 “168 ժամը” գրում է, որ Գյուղատնտեսության նախարարությունը դատական հայցերի շքերթ է սկսել գյուղատնտեսությամբ զբաղվողների դեմ։ Նախարարության թիրախում են հայտնվել թե ցորենի սերմացուի հետ կապված պարտքեր ունեցող, և թե անասնաբուծությամբ զբաղվող ֆերմերները։

“Այս տարվա հունվարի 20-ին նախարարությունը գումարի բռնագանձման հայցապահանջ է ներկայացրել նաև ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող “Մուլտի Ագրո” Գիտաարտադրական կենտրոն ՍՊ ընկերության դեմ։ Հայցը ներկայացվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, դատավորն է Նելլի Գալստյանը։

Ընկերության գլխավոր տնօրեն Ռոզա Ծառուկյանը մեր թղթակցի հետ զրույցում հայտարարել է, որ դա թյուրիմացություն է. “Նման բան չկա ինձ վրա, դա ինձ չի վերաբերում, ինձ դատի չեն տվել, դա թյուրիմացություն է։ Զանգեք, նախարարությունից ճշտեք”։

Մեր տեղեկություններով ընկերության պարտքը գոյացել է դեռ 2007-ին “Տավարաբուծության զարգացման 2007-2015 թթ.” ծրագրով “Մուլտի Ագրոյի” կողմից 21 երինջների ձեռքբերման հետևանքով:

Ծրագրով նախատեսվում էր տարաժամկետ վճարում 4 տարում։ Ավելի վաղ մեր թղթակցի հետ զրույցում Ռ. Ծառուկյանը տեղեկացրել էր, որ չնայած բոլոր երինջները սատկել էին, սակայն ինքն ամբողջ պարտքը փակել էր”,– գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ