15 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Խոշոր օբյեկտները վաճառվում են. Հայկական ժամանակ

list.am-ում տասնյակ հայտարարություններ կարելի է գտնել, որոնք ազդարարում են բավականին խոշոր ու հայտնի սպասարկման օբյետների՝ ռեստորանային համալիրների, բարերի և պանդոկների վաճառքի կամ լավագույն դեպքում վարձակալության մասին։ Այսպես, վաճառքի են հանվել. Սիրահարների այգու և Մարշալ Բաղրամյան մետրոյի հարևանությամբ գործող ՛՛Մադագասկար՛՛ սրճարանը, ընդհանուրը՝ 450 քմ։ Աջափնյակ համայնքում ՛՛Թումո՛՛ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնից ոչ շատ հեռու գտնվող հայտնի ՛՛Դոլչե՛՛ […]

Լեզվի տեսչությունը հետամուտ կլինի ղալաթին ու նմանատիպ բառերին. Առավոտ

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի՝ ոչ իշխանական ուժերին ուղղված ”ղալաթի” արձագանքը՝ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի կողմից բուռն էր: Այս առիթով, լեզվի տեսչության պետ Սերգո Երիցյանը, պատասխանելով ”Առավոտի» հարցին” նշել է, որ տեսչությունը մտադիր է հսկել պաշտոնատար անձանց լեզուն: Նրա խոսքով՝ պաշտոնատարների լեզվի հետ կապված համապատասխան հոդված կա, բայց բացակայում է դրա կիրարկման կարգը: ՛՛Ուղղակի […]

ՀՀԿ-ում հրադադար է. Իրատես de facto

“  Իրատես de facto”-ն “Ասում են…” խորագրի ներքո գրել է, թե ԵԿՄ համագումարում Սերժ Սարգսյանի ելույթից հետո ՀՀԿ թեւերի միջեւ ժամանակավոր հրադադար է։ Նախագահը բոլորին հասկացրեց, որ չի հանելու Տիգրան Սարգսյանին, չի հանդուրժելու կուսակցությունում խաղեր տալը։ “Պահպանողական” թեւը գլխավոր դատախազի, արդարադատության նախարարի հետ «խնդիրներ» ունեցող իր խորհրդարանականներին հրահանգել է “հետ քաշվել”։ Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Ոստիկանները սահմանված տեղը չգիտեին. Չորրորդ իշխանություն

Ըստ ” Չորրորդ իշխանության”, երեկ ոստիկանությունը հերթական անգամ խոչընդոտեց Հայ ազգային կոնգրեսի մարտի 1-ին հրավիրված հանրահավաքի իրազեկումը: Կոնգրեսի ակտիվիստները երեկ մայրաքաղաքի կենտրոնում փակցնում էին հանրահավաքի մասին իրազեկող թռուցիկներ, սակայն պարբերաբար ոստիկաններ էին մոտենում, ովքեր ասում էին, որ թռուցիկներ փակցնել չի թույլատրվում, դրանք կարելի է փակցնել չի թույլատրվում, դրանք կարելի է փակցնել միայն թույալտրված ու սահմանված […]

Աղվանը՝ Շուշան Պետրոսյանի աթոռին. Իրավունք

Ըստ “Իրավունք”-ի,  ՀՅԴ-ն հոգով չստացված հանրապետական է, ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ, բայց ՀՅԴ-ականների “հանրապետականացվելու” անհագ ցանկությունն իր պտուղները տալիս է։ Երեկ, երբ գազի հարցի վերաբերյալ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցն էր քննարկվում, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը որոշեց անցնել ՀՀԿ խմբակցության շարքերն ու հարմարավետ տեղավորվեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան […]

Յուրի Վարդանյան-Ծառուկյան.օլիմպիադան հաշիվ չի. Հրապարակ

Ըստ “Հրապարակ”-ի, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը “բոյկոտում” է օլիմպիական խաղերը: Սպորտասերները զարմանում են, թե ինչքան են նախարարություն-ՀԱՕԿ կամ ավելի ճիշտ՝ Յուրի Վարդանյան-Գագիկ Ծառուկյան հարաբերությունները սրվել, որ տեղափոխվել են սպորտի ոլորտ եւ դրսեւորվում են ամեն ինչում: Երեկ թերթի խմբագրություն զանգահարած սպորտասեր մի քաղաքացի նկատել էր, որ նախարարության կայքում ոչ մի տեղեկություն չի տեղադրվում կապված Սոչի-2014 […]

Ադրբեջանցիներն ընդդեմ հայերի. Հայոց աշխարհ

Ըստ  “Հայոց աշխարհի”,  Մարդու իրավունքների եվրոպական դատարանում այժմ կա Հայաստանի դեմ 1000-ից ավելի չքննված դիմում, որոնց մեծ մասի` շուրջ 600 դիմումի հայցորդները ադրբեջանցիներ են:     Հայաստանի դեմ բողոք ներկայացնող ադրբեջանցիները բարձրացնում են ազատագրված տարածքներում իրենց սեփականության իրավունքների հարցերը: ՄԻԵԴ-ում Հայաստանը ներկայացնող դատավոր Ալվինա Գյուլումյանը նշել է, որ գրեթե նույնքան հայց էլ ներկայացրել են ադրբեջանահայերը:    […]

84 օր հետո դին հանձնվել է հողին. Ժամանակ

Դեկտեմբերի 3-ին Բարսելոն քաղաքի արտաքսման ճամբարում “ինքնասպանություն” գործած Արամայիս Մանուկյանի դին 84 օր հետո հնարավոր եղավ տեղափոխել Երեւան: Թեմային անդրադառնում է “Ժամանակ” թերթը: Թերթը հիշեցնում է, որ ըստ պաշտոնական վարկածի՝ Մանուկյանն ինքնասպանություն էր գործել՝ իրեն կախելով կոշիկի քուղերով: Սակայն հայկական համայնքն այդ վարկածին չէր հավատում՝ ասելով, որ սա առաջին դեպքը չէ ազգային փոքրամասնությունների նկատմամբ: Բացի […]

Ո՞վ է ղեկավարելու գազային հանձնաժողովը. 168 ժամ

Երեկ ԱԺ-ում սկսվել են ՀՀԿ-ի եւ ՕԵԿ-ի կողմից ներկայացված “ՀՀ գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին” որոշման նախագծի քննարկումները։ Այն ներկայացրել է ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, եւ, ըստ “168 ժամ”-ի  տեղեկությունների, հենց նա էլ կարող է ղեկավարել հանձնաժողովը, չնայած հանձնաժողովի կազմն այնպիսին է լինելու, որ  իշխանական կոալիցիան եւ ոչ իշխանական […]

Ներկրված ձուն էժան է վաճառվում. Ժողովուրդ

Երեւանի խանութներում եւ սուպերմարկետներում ըստ “Ժողովուրդ”-ի, դեռ շարունակվում ՝ ներկրված հավկիթի վաճառքը: Դա չի վրիպել նաեւ ՀՀ թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանի աչքից: “Թեկուզ քիչ քանակությամբ, բայց շարունակվում է ներկրումը: Ավելին այն 2-3 դրամով էժան է վաճառվում արտադրվածից: Ներկրում են ու սխալ մակնշում եւ այդպես էլ վաճառվում: Ո՞վ է տեսել, որ ձուն 65 օր պիտանելիության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի