22 Հունվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՄԱՄՈՒԼ

Նոր մանրամասներ ԱԱԾ պետի առաջին տեղակալի պաշտոնանկության պատճառների մասին. 168 ժամ

 “168 ժամը” գրում է, որ հունվարի 23-ին նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով` գեներալ-լեյտենանտ Ռոմիկ Հարությունյանն ազատվել էր ՀՀ ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից: “Մեր տեղեկություններով՝ պաշտոնանկությունը կապված է “Հայբիզնեսբանկում” 2013թ. տեղի ունեցած մութ գործընթացների հետ: Հիշեցնենք, որ “Հայբիզնեսբանկի” վարչության նախկին  նախագահ Արա Կիրակոսյանը եւ այլ աշխատակիցներ  կալանավորվել են: Դեռեւս անցյալ տարի մամուլում հրապարակումներ եղան, որ աուդիտորները […]

Պանրի շուկայում դիֆիցիտ է սպասվում. Ժողովուրդ

 “Ժողովուրդը” գրում է, որ Հայաստանի պանրի արտադրությամբ զբաղվող տնտեսվարողներն ահազանգում են. պանրի շուկայում առաջիկայում սպասվում է զգալի դեֆիցիտ։ Պատճառը կաթի արտադրությունն է, որը ՀՀ-ում սեզոնային բնույթ է կրում։ “ՀՀ Շիրակի մարզում պանրի արտադրությամբ զբաղվող “Իգիթ” ընկերությունն արդեն մեկ ամիս է՝ չի աշխատում։ Իսկ շուկայում այսօր դեռ սպառվում է “Իգիթ”-ի անցյալ տարվա արտադրանքը։  Բացի այս՝ գազի […]

Իսոյի մեղքը հիմնավորող ձայնագրություն կա. Ժամանակ

“Ժամանակը” գրում է, որ թեեւ ոստիկանությունը հայտարարեց, որ Թեւոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանությունը բացահայտվել է, սակայն գործի նախաքննությունը դեռեւս շարունակվում է: Իսրայել Սարգսյանը՝ Իսոն, շարունակում է չընդունել մեղքը, իսկ Մովսես Ներսիսյանի մարմինը մինչ օրս հայտնաբերված չէ: “”Ժամանակի” տեղեկություններով՝ նախաքննական մարմնի տրամադրության տակ հայտնվել է մի ձայնագրություն, որով հիմնավորվում է Իսոյի անմիջական մասնակցությունն այս գործին: Մասնավորապես […]

Կուտակային պարտադիր համակարգը` նաեւ Արցախում. Ժողովուրդ

 “Ժողովուրդը” գրում է, որ կուտակային կենսաթոշակային պարտադիր համակարգը հասնում է նաև Արցախ։ “”Ժողովուրդ”-ը տեղեկացավ, որ հաջորդ շաբաթ ԼՂՀ Ազգային ժողովում խորհրդակցություններ կանցկացվեն, եւ կքննարկվեն համակարգի անցման վերաբերյալ բոլոր հարցերը, սակայն դեռ մեծ օրակարգում հարցն ընդգրկված չէ։ Նշենք, որ նախորդ տարվանից սկսած՝ Արցախի օրենսդիր մարմինը նմանօրինակ քննարկումներ ծավալել է, եւ մտադրություն կա կենսաթոշակային նոր համակարգին անցնել […]

Դատական կարգադրիչները աշխատավարձ չեն ստացել. Չորրորդ իշխանություն

 “Չորրորդ իշխանությունը” գրում է, որ իրենց տեղեկություններով՝ Արդարադատության նախարարության դատական կարգադրիչները դեռեւս չեն ստացել հունվար ամսվա աշխատավարձերը։ Թե ինչով է պայմանավորված արդարադատությանը միտված այս կառույցի սեփական աշխատակիցների աշխատավարձի ուշացումը՝ դժվար է ասել։  “”ՉԻ” լրագրողը երեկ փորձել է ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության եւ հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանից այս խնդրի շուրջ պարզաբանում ստանալ։ […]

Ինչու ՀՅԴ-ն չի կատարում իր խոստումը. Ժողովուրդ

“Ժողովուրդը” գրում է, որ դեռևս 5 ամիս առաջ “Հայ հեղափոխական դաշնակցություն”-ը հանրությանը ներկայացրեց “Մենք ապրելու ենք մեր երկրում” անվանումով արտագաղթի դեմ պայքարի իր ծրագիրը։ Արմեն Ռուստամյանը այն ժամանակ հայտարարեց, որ երբ հանրային քննարկումների արդյունքում ծրագիրը վերջնական տեսքի գա, ապա մշակված տարբերակը ներկայացվելու է Սերժ Սարգսյանին։  “Նա նաեւ վստահեցրեց, որ եթե իշխանությունը Սերժ Սարգսյանի գլխավորությամբ հետամուտ […]

ԲՀԿ համագումարը` “արագ ռեժիմով”. Հրապարակ

“Հրապարակը” գրում է, որ այսօր մեկնարկող ԲՀԿ համագումարը կտեւի 2 ժամ, տեղի կունենա, ինչպես հրավիրատոմսում է գրված՝ ժամը 11-13-ը՝ գինու գործարանում։ “”Արագ ռեժիմով” ընթացող համագումարին հրավիրվել են ԲՀԿ նախկին նախարարները, պատգամավորական “կորպուսը” լքածները, այդ թվում եւ Վարդան Բոստանջյանը։ Վերջինս, ի դեպ, ներառվել է նաև նոր քաղխորհրդի կազմի մեջ։ Ինչն էլ իր հերթին նշանակում է, որ […]

ԲՀԿ-ականներից ոմանք կլքե՞ն կուսակցությունը. Ժողովուրդ

“Ժողովուրդը” գրում է, որ առաջին անգամ ԲՀԿ համագումարն անցնելու է ոչ շքեղ պայմաններում։ Եթե վերջին համագումարներն այս կուսակցությունն անցկացնում էր Մարզահամերգային համալիրի դահլիճում, ապա այսօրվա միջոցառումը տեղի կունենա ԲՀԿ կենտրոնական գասենյակում, որը գտնվում է Երեւանի կոնյակի գործարանում… ““Ժողովուրդ”-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցեցին, որ ԲՀԿ համագումարից հետո, հնարավոր է, մի քանի ԲՀԿ-ականներ լքեն կուսակցությունը կամ նվազագույնը սառեցնեն […]

Սերժ Սարգսյանը կփոխի. Իրատես de facto

“Իրատես de facto”-ի տեղեկություններով, պետական կառույցներից օր օրի մեծացող դժգոհությունը իշխանության վերին օղակներում խիստ անհանգստություն է առաջացրել։ Այն “ճյուղը”, որին նստած է իշխանությունը, կոտրվելու նշաններ է ցույց տալիս։ Թերթի տեղեկություններով, այս իրավիճակը երկրի ղեկավարի քննարկման տիրույթում է, եւ առաջիկայում հնարավոր են որոշ փոխատեղումներ ու վերադասավորումներ՝ ստեղծված իրավիճակը մեղմելու նպատակով։ Սերժ Սարգսյանն առաջիկայում ներքին խորհրդակցությունների “շարք” […]

ՀՅԴ-ն ԲՀԿ-ի կցո՞րդ.Ժամանակ

Ըստ “Ժամանակ”-ի, Դաշնակցություն կուսակցության ներսում բավականին անհանգիստ են ներքաղաքական զարգացումների եւ հատկապես այդ զարգացումներին իրենց մասնակցության խնդիրների առումով: ՀՅԴ-ն վերջին ամիսներին “Բարգավաճ Հայաստան” կուսակցության հետ միասին ակտիվ քննադատության է ենթարկում իշխանություններին ու հատկապես կառավարությանը: Կուսակցությունն այդ գործընթացում կարծես ոչ թե անկախ է, այլ սպասարկում է ԲՀԿ-ի ծրագրերն ու շահերը: Խնդիրն այն է, որ մեծ գործընթացների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

Ամենաընթերցված