15 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Պարտադիր կուտակայինի դեմ բողոքի ակցիայից հետո շատ բաներ են ջրի երես դուրս եկել. Ժամանակ

՛՛Ժամանակը՛՛ գրում է. ՛՛՛՛Ժամանակի՛՛ տեղեկությու­նը, որ Ալ. Սպենդիարյանի ան­վան օպերայի եւ բալետի ազ­գային ակադեմիական թատրո­նի տնօրեն Կամո Հովհաննիսյանն ազատվել է աշխատան­քից, երեկ հաստատեց բալետի պարողներից մեկը: Նա մեզ ասաց, որ Կ. Հովհաննիսյանն արդեն 4 տարի է ժամանակա­վոր պաշտոնակատար էր, եւ պարտադիր կուտակային կեն­սաթոշակային համակարգի դեմ բողոքի ակցիայից հետո շատ բաներ են ջրի երես դուրս եկել, […]

Հայկական կարտոֆիլ՝ Ադրբեջանո՞ւմ. Հայկական ժամանակ

՛՛Հայկական ժամանակը՛՛ գրում է, որ Ադրբեջանում վաճառվում է հայկական արտադրության կարտոֆիլ։ ՛՛Այս մասին երեկ տեղեկացրել են ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ։ Թե ինչ ճանապարհով է հայկական կարտոֆիլը հայտնվել Ադրբեջանում, դեռ հստակ հայտնի չէ: Այնուամենայնիվ, արձագանքելով այս տեղեկություններին՝ Ադրբեջանի մաքսային կոմիտեն հայտարարել է, թե հայաստանյան արտադրության կարտոֆիլ չէր կարող հայտնվել Ադրբեջանում, քանի որ սահմանին դրա ներկրման թույլտվություն […]

Սպառած էլեկտրաէներգիայի գումարն աննախադեպ մեծ է. Հայկական ժամանակ

՛՛Հայկական ժամանակը՛՛ գրում է, որ այս ամիս ՀՀ քաղաքացիները կրկին տհաճ անակնկալ ապրեցին՝ ստանալով այս տարվա հունվար ամսին սպառած էլեկտրաէներգիայի հաշիվները։ Դրանցում արտացոլված գումարն աննախադեպ մեծ է ստացած հաշիվներից դժգոհ են թերևս բոլորը։ ՛՛Ըստ ՛՛ՀԷՑ՛՛–ից մեզ տրամադրած պաշտոնական տեղեկատվության, այս տարվա հունվարին ՀՀ բնակչությունը սպառել է 359 մլն կվտ ժամ էլէներգիա, ինչն անցած տարվա հունվարի […]

ՃՈ-ն տուգանել է մահացած անձանց. Չորրորդ իշխանություն

՛՛Չորրորդ իշխանությունը՛՛ գրում է, որ երեկ ՛՛ՉԻ՛՛-ին էր դիմել մի քաղաքացի հայտնելով, որ ճանապարհային ոստիկանությունը տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերով հայտնաբերել է մի իրավախախտում և այն ուղարկել իր եղբոր անունով, ով արդեն 11 տարի է՝ մահացած է։ ՛՛Քաղաքացին նշում է, որ սա առաջին դեպքը չէ, որ պատահել է: ՛՛Հայփոստից ասացին, որ ՛՛գային՛՛ կտեղեկացնեն, ես էլ փոստատարի […]

՛՛Սասուն Միքայելյանը Մարտի 1-ի հանրահավաքին չմասնակցելու առաջարկ չի արել՛՛. Ժողովուրդ

՛՛Ժողովուրդը՛՛ գրում է, որ նախօրեին տեղեկություն էր հրապարակվել, թե դաշտային հրամանատարների ռազմական խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ ՛՛Սասուն՛՛ ջոկատի հրամանատար, աշխատանքային խմբի անդամ Սասուն Միքայելյանն առաջարկել է ազատամարտիկներին չմասնակցել մարտի 1-ին կայանալիք հանրահավաքին։ ՛՛Նույն խմբի անդամ Լևոն Ետարյանը, որը ներկա է եղել այդ նիստին, ՛՛Ժողովուրդ՛՛-ին բացատրեց, թե ինչ է իրականում տեղի ունեցել. ՛՛ ՛՛Մեր պայմանավորվածության համաձայն՝ այս միավորումը […]

՛՛Այնպիսի մամուլ կա, որ երկու-երեք տարի եթե էսպես աշխատեն, կդառնան տուալետի թուղթ՛՛. Հրապարակ

՛՛Հրապարակը՛՛ գրում է, որ ՛՛Գրանդ քենդի՛՛ ընկերության սեփականատեր Հրանտ Վարդանյանը իրենց այն հարցին ի պատասխան, թե ՛՛ճի՞շտ է մամուլում գրվածը, թե Դուք կուտակային կենսաթոշակի հինգ տոկոսը պահում եք, սակայն ՛՛տակից՛՛ Ձեր աշխատողներին ՛՛հրահրում՛՛ եք մասնակցել այդ առնչությամբ ընդդիմադիրների ու քաղակտիվիստների կազմակերպած միտինգներին՛՛, ասել է. ՛՛Կան դպրոցներ մամուլում, որոնցով մեր ժողովուրդը պետք է հպարտանա, և կա […]

Մի ապուշ մի բան ասել ա. Սուրեն Խաչատրյանն ունեցվածքը չի հանում Հայաստանից. Հրապարակ

՛՛Հրապարակը՛՛ գրում է, որ իրենք Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանին հարցրել են. ՛՛Ձեր ունեցվածքը հանո՞ւմ եք Հայաստանից՛՛: ՛՛՛՛Սյունեցի մարդ ես, համոթ չի՞ տի հարցեր ես տալիս՛՛։ Բա դե մամուլը գրեց, սյունեցիք էլ ասում են՝ առանց կրակ ծուխ ՛՛չիլում՛՛, գրեցին, որ գնում եք Ֆրանսիա։ ՛՛Ի՜, դե մի ապուշ մի բան ասել ա, դու էլ, սյունեցի լինելով […]

Գյուղապետերը չեն ցանկացել գյուղնախարարի կենացը խմել. Հրապարակ

՛՛Հրապարակը՛՛ գրում է, որ երեկ հայտնի դարձավ, որ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այցելել էԱրարատի մարզ, մասնակցել մարզխորհրդի նիստին, ելույթ ունեցել հանրապետության գյուղատնտեսության զարգացման հեռանկարների, դրանցից բխող Արարատի մարզի գյուղացիական տնտեսությունների խնդիրների և ծրագրերի մասին, ՛՛բարձր գնահատելով նախորդ տարվա ձեռք բերված արդյունքները՝ մեդալներով ու շնորհակալագրերով է պարգևատրել մարզի գյուղատնտեսության առաջավոր մի շարք մասնագետների՛՛, որոնց թվում՝ Լուսառատ և […]

Ծառուկյանն ասել է. Հրապարակ

“Հրապարակ” թերթը գրում է. ԲՀԿ-կայծակ համագումարի նման կայծակ ռեժիմով  է աշխատել ԲՀԿ նոր վարչության նիստը, որը տեւել է մոտ կես ժամ: Մասնակցողները սպասել են “ա լա ՀՀԿ” ստեղծվելիք գործադիր մարմնի կազմի հրապարակմանը, սակայն Ծառուկյանն ասել է, որ նման մարմին չեն ստեղծելու` շուտ է, կանդրադառնան մի քանի ամսից: Ըստ ԲՀԿ մեր զրուցակցի, համագումարը շատ ավելի հարցեր, […]

Գեներալ Մանվելը Սուրիկ Խաչատրյանի “բերանին կտա “. Առավոտ

“Առավոտ”  թերթը գրում է. ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը զարմացել է` ինչու են հիմա Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մասին վատ արտահայտվում: “Էդ Սուրիկ Խաչատրյանին 25 տարի առաջ, երբ ճանաչում էի, էն ժամանակ ոչ մեկը ոչ մի վատ բան չէր ասում: Երբ շան տղեն, զենքը վերցրած, չանթիկը վզին գցած, սահման էր պահում”,- Aravot.am-ին ասաց գեներալ Մանվելը: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի