14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Գեներալ Մանվելը Սուրիկ Խաչատրյանի “բերանին կտա “. Առավոտ

“Առավոտ”  թերթը գրում է.

ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը զարմացել է` ինչու են հիմա Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մասին վատ արտահայտվում: “Էդ Սուրիկ Խաչատրյանին 25 տարի առաջ, երբ ճանաչում էի, էն ժամանակ ոչ մեկը ոչ մի վատ բան չէր ասում: Երբ շան տղեն, զենքը վերցրած, չանթիկը վզին գցած, սահման էր պահում”,- Aravot.am-ին ասաց գեներալ Մանվելը:

Մեր դիտարկմանը, թե նրան ազատամարտիկները սահմանին չեն տեսել, ասում են պատերազմի ժամանակ թալանով էր զբաղված, պարոն Գրիգորյանն ասաց. “Ղալաթ են անում, ես տեսել եմ: Էն ժամանակ թալան կա՞ր”: Մեր հարցին` տեղյա՞կ է, որ Սուրիկ Խաչատրյանին տարբեր հանցագործությունների մեջ են մեղադրում, պարոն Գրիգորյանը ընդհատեց հարցը ու պատասխանեց. “Երբ որ հանկարծ դատարանով մեղադրանքի որոշում լինի, ես ու դու գնանք մի հատ էլ տանք բերանին: Եղա՞վ, երկուսով ենք գնալու, չմոռանաս:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ