07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Գյուղապետերը չեն ցանկացել գյուղնախարարի կենացը խմել. Հրապարակ

՛՛Հրապարակը՛՛ գրում է, որ երեկ հայտնի դարձավ, որ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այցելել էԱրարատի մարզ, մասնակցել մարզխորհրդի նիստին, ելույթ ունեցել հանրապետության գյուղատնտեսության զարգացման հեռանկարների, դրանցից բխող Արարատի մարզի գյուղացիական տնտեսությունների խնդիրների և ծրագրերի մասին, ՛՛բարձր գնահատելով նախորդ տարվա ձեռք բերված արդյունքները՝ մեդալներով ու շնորհակալագրերով է պարգևատրել մարզի գյուղատնտեսության առաջավոր մի շարք մասնագետների՛՛, որոնց թվում՝ Լուսառատ և Վերին Արտաշատ գյուղերի գյուղապետերին։ 

՛՛Վերջինները, մեր տեղեկություններով, նախարարի հեռանալուց հետո մարզի այլ համայնքապետերին հրավիրել են Արտաշատի ռեստորաններից մեկը՝ նշելու։

Սակայն զավեշտն այն է, որ ուտուշ-խմուշի ընթացքում գյուղապետերը հայտարարել են, որ գյուղնախարարի կենացը չեն խմելու՝ ՛՛մարզը ձեռից գնում է, ոռոգման ջրի, պարարտանյութի և այլ խնդիրները պատուհաս են դարձել գյուղացու համար, իսկ նախարարը մեդալներ է շնորհում ձեռք բերված արդյունքների համար՛՛՛՛,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ