19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Աղջիկ չի, որ սիրեմ…. Հրապարակ

“Հրապարակ” թերթը գրում է.

ԵԿՄ համագումարին ներկայացած Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանին հարցրինք՝ ինչպե՞ս է վերաբերվում այն խոսակցություններին, որ իրեն շուտով կփոխարինի ԵԿՄ նախագահի որդի, Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը: “Ես հիմարություններին չեմ պատասխանում՝ պաշտոնի հետ կապված”։ Մի՞թե: Դուք երկրապա՞հ եք: “Այո, ես ամբողջ 93 թվականին կռիվներին մասնակցել եմ”։ Որտե՞ղ եք մասնակցել։ “Զանգելան, Կուբաթլի”։ Մեկ է՝ մարզպետի պաշտոնը, ասում են, ուր որ է՝ կզբաղեցնի ԵԿՄ-ի “որդին”։ “Ուրեմն, իմ պաշտոնանկության հետ կապված՝ ընդհանրապես նմանատիպ ոչ մի խոսակցություն չկա”։ Մի խոսքով, Դուք Կարենին “կոնկուրենտ” չեք համարում Ձեզ։ “Կարենն իր տեղում է աշխատում, ես՝ իմ, ինչ կոնկուրենտության մասին եք խոսում ընդհանրապես”։ Չե՜ք սիրում, էլի, իրեն։ “Աղջիկ չի, որ սիրեմ, իհարկե, հարգում եմ”:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ