04 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Հայ աստեղերի արյունատվության ակցիան “բլեֆ” է եղել. Հրապարակ

“Հրապարակ” թերթը  գրում է.

Օրերս Յոլյանի անվան արյունաբանության կենտրոնում խայտառակ ակցիա է անցկացվել Ավետ Բարսեղյանի եւ Ռիտա Սարգսյանի համահեղինակությամբ գրված “Արեւ ենք միասին” երգի տեսահոլովակում նկարահանված աստղերի մասնակցությամբ:

Հեռուստատեսությամբ ցուցադրվեց, թե ինչպես են Ա. Բարսեղյանն ու մյուս աստղերն արյուն հանձնում կենտրոնում բուժվող քաղցկեղով հիվանդ երեխաների համար, այսինքն՝ սեփական օրինակով էին փորձում կոտրել անտարբերությունը եւ հանրության ուշադրությունը սեւեռել ուրիշի ցավի նկատմամբ: Բնականաբար, սա նաեւ լավ գովազդ էր՝ “սրտացավ” աստղերի վարկանիշը բարձրացնող, նրանց նկատմամբ երկրպագուների սերն ուժեղացնող:

Սակայն, ըստ հիվանդանոցի մեր աղբյուրի, պարզվում է, աստղերը ձեւեր են թափել եւ իրականում ոչ մի արյուն էլ չեն հանձնել, իսկ բուժքույրերն ուղղակի բեմադրել են Սոֆի Մխեյանի, Մկոյի, Էմմիի, Ավետ Բարսեղյանի, Նազենի Հովհաննիսյանի եւ մյուսների “արյան հանձնումը”:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ