Թմրանյութ՝ որդու համար.Ժողովուրդ
՛՛ժողովուրդ՛՛-ը գրում է, որ իրենց տեղեկություններով՝ փետրվարի 17-ին արտառոց դեպք է տեղի ունեցել ՛՛Արթիկ՛՛ ՔԿՀ-ում:
՛՛ Ըստ մեզ հասած տեղեկությունների’ ՔԿՀ-ի դատապարտյալ Արսենին տեսակցության է եկել հարազատ հայրը, որը փորձել Է որդուն թմրանյութ տալ, սակայն դա նկատել են ՔԿՀ-ի աշխատակիցները եւ կանխել: ՛՛ժողովուրդ՛՛-ը պարզեց, որ ՛՛Արթիկ՛՛ ՔԿՀ-ում Արսենը հայտնվել է ավազակային հարձակման հետեւանքով, որի համար դատապարտվել Է 10 տարվա ազատազրկման: Պարզեցինք նաեւ, որ Արսենի հարազատներն ապրում են Արազածոտնի մարզի Թալին քաղաքում՛՛,- գրում է թերթը՝ մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: