16 Մարտի, Կիրակի, 2025
KFC

Ուրիխանյանն ամուսնանում է ուկրաինուհու հետ. Հրապարակ

 “Հրապարակը” գրում է, որ երեկ ԲՀԿ մամլո քարտուղար Տիգրան Ուրիխանյանի “գրասենյակը” զբաղված էր հույժ կարեւոր ձեռնարկով. մարտի 15-ին “Նոր Ձորաբերդ” ռեստորանային համալիրում, որը պատկանում է ԲՀԿ ԱԺ ՊՆ, ԱԱ, ՆԳ մշտական հանձնաժողովի փոխնախագահ Աբրահամ Մանուկյանին, տեղի կունենա Ուրիխանյանի եւ Կատերինա Չերկասինայի հարսանեկան արարողությունը:

“Հարսնացուն ուկրաինուհի է, Կիեւից, մեր աղբյուրները չասացին` նա կապ ունի՞ Մայդանի հետ, թե՞ ոչ, ասացին, որ  պսակադրության արարողությունը տեղի կունենա Աբովյանի` Գագիկ Ծառուկյանի կառուցած եկեղեցում: Կրեատիվը ոչ միայն “Մայդանից հետո” ուկրաինուհու հետ ամուսնությունն է, այլեւ հրավիրատոմսը, որը երեկ բաժանվում էր ի սփյուռս ԱԺ-ի:

Երբ փորձեցինք “թափանցել” երիտասարդ պատգամավորի սենյակ` շնորհավորելու եւ հարց ուղղելու, երջանիկ նորապսակն էլ ավելի կրեատիվ գտնվեց, հրամայեց օգնականին` կանչել անվտանգության ծառայության աշխատակցին, որովհետեւ իր սենյակ “ահաբեկիչ”, “սիլավիկ” էր “ներխուժել”, օգնականը մարիոնետի արագությամբ շատ արագ վերցրեց հեռախոսը` իբր զանգում է։
Բոլոր դեպքերում, շնորհավորում ենք երիտասարդին”,- գրում է թերթը։

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ