Առեղծվածային “քցում”. Ժամանակ
“Ժամանակը” գրում է, որ իրենց հայտնի է դարձել, որ ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ Ռոմիկ Հարությունյանի հովանավորությամբ նրա եղբայրը` Ռոբերտ Հարությունյանը, “քցել” է սփյուռքահայ ներդրող Էդմոն Խուդյանին:
“Խուդյանի հսկայական ներդրումների արդյունքում Մաշտոցի 33 հասցեում կառուցված 1.5 միլիոն դոլար արժողությամբ 5-հարկանի շենքը ներկայումս պատկանում է հենց Ռոմիկ Հարությունյաի եղբորը, եւ ոչ ոք մինչ օրս չի կարողացել պարզել, թե դա ինչպես է պատահել, ինչ գործարքի արդյունքում է Ռոբերտ Հարությունյանը դարձել Է. Խուդյանի գույքի սեփականատեր: “Դա առեղծված Էր մեզ համար, թե ինչպես Էր այդ գույքը վաճառվել նրան, ինչպես Էր ընկերությունից օտարվել այդ գույքը: Մենք ենթադրում ենք, որ հենց նրա եղբոր հովանավորությամբ Է դա տեղի ունեցել”, – “ժամանակին” ասել է Խուդյանը”,- գրում է թերթը:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: