15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Ի՞նչու շրջանցեցին Քոչարյանին. Հայկական ժամանակ

Ըստ “Հրապարակ”-ի, մարտի 1-ին Ազատության հրապարակում Հայ ազգային կոնգրեսի հրավիրած հանրահավաքը խոստանում էր լինել աննախադեպ եւ եղավ աննախադեպ։ Սա թերեւս առաջին մարտիմեկյան հանրահավաքն էր, որտեղ վեց տարի առաջ տեղի ունեցած սպանդի պատասխանատուների մասին խոսակցությունը լղոզվեց։

 Ռոբերտ Քոչարյանի անունը, օրինակ, հանրահավաքում ոչ մի անգամ չհնչեց։ Վերջին շրջանում Հայ ազգային կոնգրեսում չափազանց զգուշավոր են դարձել Ռոբերտ Քոչարյանի հարցում, եւ սա չի կարող պատահականություն լինել։ Եվ ուրեմն պատասխանի կարիք է զգում հարցը, թե որն է նման նրբանկատության պատճառը։ Ամենատրամաբանական պատասխանը կարող է լինել այն, որ Կոնգրեսը մտավախություն ունի, թե Քոչարյանին արժանի գնահատականներ տալով՝ կարող է փչացնել հարաբերությունները “Բարգավաճ Հայաստան” կուսակցության եւ նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ, որոնք, փաստորեն, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին երկու տարիների ասելիքի առանցքն են կազմում։

 Եթե այսպես է, ուրեմն Ռոբերտ Քոչարյանը չափազանց կարեւոր նշանակություն ունի ԲՀԿ-ի ու Գագիկ Ծառուկյանի համար, այլապես իմաստ չէր ունենա նրան խնայել ԲՀԿ-ի եւ Գագիկ Ծառուկյանի հետ հարաբերությունների սիրույն։ Ու սա չափազանց երկիմաստ վիճակի մեջ է դնում Հայ ազգային կոնգրեսին ու նրա առաջնորդին:

Մանրմասները թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ