12 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Երեւանի ջուրը կարող է թունավորվել. Հայկական ժամանակ

Ըստ “Հայկական ժամանակ”-ի, “Ռուսալ Արմենալ” ընկերությունը պատրաստվում է Հրազդանի կիրճում՝ ձեռնարկության տարածքում, արդյունաբերական թափոնների գերեզմանոց ստեղծել։ Այն նախատեսված է 10 տարվա համար եւ կզբաղեցնի 3300 քմ մակերեսով բաց տեղամաս։ Նախագիծը կարող է բնապահպանական լուրջ խնդիրներ առաջացնել, հատկապես որ գործարանը եւ ապագա գերեզմանոցը գտնվում են Արաբկիր վարչական շրջանում։

Գործարանից 500 մ հեռավորության վրա բնակելի գոտին է։ Գերեզմանոցում առաջինից մինչեւ հինգերորդ վտանգավորության աստիճանի թափոններ են պահվելու, մասնավորապես՝ բանեցված սնդիկային լամպեր ու սնդիկային ջերմաչափեր, կապարե կուտակիչներ, սեւ մետաղի ջարդոն, բրոնզի թափոններ, կարծրացած տարասեռ պլաստմասների խառնուրդների թափոններ եւ այլն։

Բնապահպանները մտավախություն ունեն, որ թափոններից Երեւանի ջուրը կարող է թունավորվել:

Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ