Սերժ Սարգսյանին չեն հրավիրել. Հրապարակ
Ըստ “Հրապարակ”-ի, մարտի 4-ին Արարատյան թեմի առաջնորդարանում տեղի կունենա “Աուդիոբուք” կայքի բացումը, որն աշխարհում ամենամեծ աուդիոդարանն է լինելու՝ աստվածաշնչյան, Նարեկացու, բոլոր հայ, ինչպես նաեւ արտասահմանյան աշխարհահռչակ հեղինակների ամբողջական “ներգրավմամբ”:
“Ամբողջական” է լինելու նաեւ կայքի բացմանը մասնակցող հյուրերի ներկայությունը:
Ու եթե Գագիկ Ծառուկյանը հարկ համարի իր այլընտրանքային ներկայությամբ “պատվել” այդ ինտելեկտուալ միջոցառումը, ապա նույն հարկի տակ կողք կողքի կանգնած կլինի “օֆշորի” Նավասարդ Կճոյանի, Տիգրան Սարգսյանի կողքին, որն էլ փակել է նրա “ջուրը”` բնապահպանության նախարարության “տեսքով”:
Ի դեպ, հրավիրված է նաեւ Հովիկ Աբրահամյանը, իսկ Սերժ Սարգսյանին չեն հրավիրել, որովհետեւ մտածել են դժվար թե գա: