Տեր-Պետրոսյանը Մայդան չի սարքի.168 ժամ
Ըստ “168 ժամ”-ի, Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքի բազմամարդությունը, որքան էլ որ տարօրինակ հնչի, մի կողմից՝ ցանկալի լինելով, մյուս կողմից էլ կարող է մարտահրավեր լիներ ՀԱԿ-ի համար:
Ուկրաինական իրադարձություններից հետո ամենահաճախ հնչող հարցն այն է, թե արդյո՞ք Հայաստանում հնարավոր է Մայդան։ Մայդանի սպասումը, այսպես թե այնպես, առկա է հասարակության բոլոր շերտերում։ Իշխանությունների մոտ՝ վախի տեսանկյունից, հասարակության մոտ՝ փոփոխությունների ակնկալիքով։
Առաջին հայացքից թվում է, որ նույնը պետք է վերաբերի նաեւ ընդդիմությանը, առաջին հերթին՝ ՀԱԿԿ-ին, սակայն նրա առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն ավելի քան ուղիղ հայտարարել է, որ ինքը դեմ է Մայդանին։ Բառի լայն իմաստով։ “Մայդանի գաղափարախոսությունը չի մտնում Հայ ազգային կոնգրեսի օրակարգի մեջ։ Մենք չենք կարող գնալ Մայդան եւ հայհոյել Ռուսաստանին ու Պուտինին”,– հայտարարել էր Լեւոն Տեր-Պետրոսյանը դեռեւս անցած տարվա դեկտեմբերին, երբ Ուկրաինայում դեռ դիմակայությունն այս աստիճանի չէր հասել, եւ ուկրաինացիները փողոց էին դուրս եկել իրենց բողոքն արտահայտելու՝ Վիկտոր Յանուկովիչի՝ Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումից հրաժարվելու առթիվ։
Լեւոն Տեր-Պետրոսյանի այս դիրքորոշումը ոչ միայն չի փոխվել, այլ ավելի է խստացել։ Այդ մասին նախօրեին Ազգային ժողովում հայտարարեց նրա իրավագաղափարական մարտիկներից մեկը՝ Գագիկ Ջհանգիրյանը:
Այս պայմաններում այսօր Ազատության հրապարակում կարող է հավաքվել առնվազն Մայդան սկսելու համար բավարար կրիտիկական զանգված։ Ուստի Լեւոն Տեր-Պետրոսյանի առջեւ բավական բարդ խնդիր է դրված՝ հակամայդանյան գործունեությունը ներկայացնել այնպիսի հռետորաբանությամբ, որ “սխալ չհասկացվի”։ Ավելի պարզ ասած՝ այսօր Տեր-Պետրոսյանը գալու է պոտենցիալ Մայդան՝ Մայդան թույլ չտալու համար։
Շարունակությունը թերթի այսօրվա համարում: