07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Մայդանում եղած հայ 15 ակտիվիստներ պատրաստվում են հեռանալ Հայաստանից. Իրավունք

 “Իրավունք” թերթն իր բամբասանք խորագրի ներքո գրում է.

 “Օրերս ռուսական մամուլում և բլոգներում քննարկվում էր այն թեման, որ ռուս իրավապահ մարմինները սկսել են քրեորեն հետապնդել ՌԴ քաղաքացի այն ակտիվիստներին, ովքեր, լինելով Կիևում, մասնակցել են Մայդանի անկարգություններին։ Կիև “քաղաքական տուրիզմի” գնացած ակտիվիստների պարագայում նաև հետազոտվում են նրանց գրառումներն ու մեկնաբանությունները բլոգներում և սոցցանցերում՝ ստուգելու համար, թե արդյոք դրանք չեն պարունակում էքստրեմիստական քարոզչություն։

Ինչպես մեզ հայտնի դարձավ վստահելի աղբյուրից, ռուսաստանյան այդ լուրերը խիստ անհանգստացրել են Հայաստանի այն “քաղաքացիական” ակտիվիստներին, ովքեր ժամանակին մեկնել էին Մայդան՝ “հեղափոխական պրակտիկա” անցնելու։ 

Մեր աղբյուրի վկայությամբ՝ շուրջ 15 այդպիսի ակտիվիստներ նույնիսկ պատրաստվում են հեռանալ Հայաստանից, քանզի մտավախություն ունեն, որ ռուս գործընկերների օրինակով Հայաստանի իրավապահները նույնպես նրանց հախից կգան:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ