04 Հունիսի, Հինգշաբթի, 2026
KFC

Բաղդասարովը փախե՞լ է Հայաստանից. Հայկական ժամանակ

Այլեւս գործունեությունը դադարեցրած “Արմավիայի” աշխատակիցները ահազանգում են, որ իրենց տեղեկությունների համաձայն, այդ ընկերության սեփականատեր Միկա Բաղդասարովը ընդմիշտ լքել է Հայաստանը։ Աշխատակիցները նշում են, որ “Արմավիան” իրենց պարտք է հսկայական գումարներ։ Օրինակ՝ 40 օդաչուներից յուրաքանչյուրի նկատմամբ պարտքը կազմում է 6-ից 20 միլիոն դրամ, բորտուղեկցողներին՝ միջինը 2 միլիոնական դրամ եւ այլն։

“Արմավիայի” աշխատակիցները մեզ հայտնեցին, որ Բաղդասարովը դեռ դեկտեմբերին վաճառել է իր երկու ինքնաթիռները, բայց ստացված գումարից չի վճարել իրենց պարտքերը։ Օրերս էլ նրանք տեղեկացել են, որ “Արմավիայի” գլխավոր գրասենյակը ազատվել է գույքից։ Եվ այս տեղեկությունները համադրելով՝ “Արմավիայի” աշխատակիցները լուրջ կասկածներ ունեն, որ Բաղդասարովը այլեւս չի վերադառնալու։

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ