20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ծառուկյանին հասկացրել են. Ժամանակ

Ըստ “Ժամանակ”-ի, այսօր կայանալիք հանրահավաքին “Բարգավաճ Հայաստան” կուսակցությունը հերթական անգամ կապացուցի, որ ինքը երբեք չի կարող ընդդիմադիր, ժողովրդի կողքին կանգնած քաղաքական ուժ լինել։ Բանն այն է, որ ԲՀԿ-ն որոշել է անկախ հրավերի բացակայությունից  մասնակցել Հայ  ազգային կոնգրեսի կողմից այսօր հրավիրված հանրահավաքին, քանի որ “իրենք այնտեղ են, որտեղ կա ժողովուրդ”: Բայց այս անգամ իրենք կլինեն այնտեղ, որտեղ ղեկավար մասն է։

ԲՀԿ-ից հանրահավաքին մասնակցելու են ընդամենը մեկ-երկու հոգի՝ թերեւս Նաիրա Զոհրաբյանն ու Տիգրան Ուրիխանյանը, եւ կանգնելու են հարթակում։ Այս անգամ ԲՀԿ-ն ավտոբուսներով մարդ չի բերելու ՀԱԿ-ի հանրահավաքին, քանի որ Սերժ Սարգսյանն օրերս Գագիկ Ծառուկյանին շատ խիստ նկատողություն է արել ԲՀԿ-ի ակտիվության, միտինգներին, բողոքի ակցիաներին նրանց մասնակցության մասով։ Ծառուկյանին հասկացրել են, որ իրենք չեն կարող լինել այնտեղ, որտեղ ժողովուրդն է։

Շարունակությունը` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ