12 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Որևէ խաղ չգիտեմ բացի дуракии-ից. նախարարը՝ կազինո այցելելուց

ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը չի կարծում, որ որևէ օրենքի, որևէ իրավական ակտի հակասահմանադրական ճանաչելը կարող է Կառավարության հրաժարականի պայման լինել : Այս մասին նա նշեց այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով հարցին` արդյոք հավանական է, որ պարտադիր կուտակային օրենքի պարտադիր բաղադրիչը հակասահմանադրական ճանաչելը ՍԴ-ի կողմից բավարար պայման լինի Կառավարությանը հրաժարական ներկայացնելու համար: Նախարարը նշեց, որ այս […]

Քաղաքական իմպոտենտ. Հարությունյանը՝ Ռուբիկ Հակոբյանին

Արագաչափերի, վճարովի ավտոկանգառների, չշահագործվող ավտոմեքենաների տուգանքների հարցի առնչությամբ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու 4 ոչ իշխանական ուժերի նախագծի մասին ամփոփիչ ելույթում անդարադաձավ նաև ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանի այն դիտարկմանը, թե ամեն ինչ ընդդիմությունը սևացնում է կամ սև ակնոցներով է տեսնում։ ՛՛Ես կարծում եմ՝ դա քաղաքական կուրություն է, որ տեսնում են, որ ընդդիմությունը միան սև աչքերով է […]

Հակոբյանը հորդորեց Գրիգորիչին միշտ արտասանել

՛՛Պարոն Սահակյան, իսկապես հրաշալի էր, խորհուրդ կտայի միշտ կարդալով խոսել ու մեջբերել միայն Թումանյանի ստեղծագործությունները”,-Ազգային ժողովում արագաչափերի, վճարովի ավտոկանգառների, չշահագործվող ավտոմեքենաների տուգանքների հարցի առնչությամբ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու 4 ոչ իշխանական ուժերի նախագծի մասին ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի ելույթից հետո ասաց հիմնական զեկուցող Ռուբեն Հակոբյանը: Ապա անդրադառնալով ըննդիմախոսների փաստարկներին, որ ըստ օրենքի՝ տեղական ինքնակառավարման մարմինները […]

Գալուստ Սահակյանն արտասանեց, ԲՀԿ-ն լքեց դահլիճը, Արգամիչը ՛՛սաստեց՛՛

”Ամբողջ սցենարը հետևյալն է, որպեսզի մի յոթ-ութ հոգի էս ամբիոնից խոսեն, խոսում-հեռանում էին, խոսում-հեռանում, ինչ լավ է, որ իմ ելույթը հիմա համընկավ: Աշխատելու եմ համարժեքից ցածր պատասխաններ տալ”,-Ազգային ժողովում այսպես իր ելույթն սկսեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Նշենք, որ ԱԺ ոչ իշխանական խմբակցություններն առաջարկում են ստեղծել ժամանակավոր հանձնաժողով, որը կուսումնասիրի արագաչափերի, կարմիր գծերի […]

Գերիների հայրենադարձման հարցը հրատապ է

Քաղաքագետ Տիգրան Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. “Սահմանագիծը հատած ու Ադրբեջանի պահպանության տակ գտնվող տարածքում հայտնված Հայաստանի երկու քաղաքացիների` Հակոբ Ինջիղուլյանի ու Արսեն Խոջայանի մասին Ադրբեջանից նոր տեղեկություններ չեն հրապարակում: Մի պահ, կարծես, Ինջիղուլյանի` երրորդ երկիր տեղափոխումը շատ մոտ էր թվում, սակայն առ այսօր, նրա հարցը մնում է չլուծված: Ադրբեջանում գտնվող ռազմագերի հայրենադարձման կամ […]

ԱՄՀ խորհուրդը դրական է գնահատել Հայաստանի անցած ուղին, նոր ծրագիրը

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնին: Զրուցակիցները բարձր են գնահատել երկկողմ համագործակցությունը և վստահություն հայտնել, որ այն հետագայում ևս հաջողությամբ կշարունակվի:  Մարկ Հորթոնը վարչապետին շնորհավորել է ԱՄՀ-ի կողմից հաստատված 125 մլն դոլար արժողությամբ ՛՛Երկարաձգվող ֆինանսավորման՛՛ ծրագրի կապակցությամբ: ՛՛ԱՄՀ խորհուրդը դրական է գնահատել Հայաստանի անցած ուղին, նոր ծրագիրը և ապագայի հեռանկարները: Բոլոր տնօրենները, […]

Մնա չափիդ մեջ ու մի խառնվիր մեծերի գործերին՝ ֆինանսների նախարարին

՛՛Վարորդների մոտ վերաբերումքն այնպիսին է, որ գործ ունենք թալանի հետ: Մեր բոլորի շահերից է բխում, որ այդ վերաբերմունքը փոխենք, բայց դա հենց այդպես չի լինում: Անհրաժեշտ է քննարկել շահագրգիռ ձևով, հարցերի մասին ըստ էության խոսել՛՛,-այսօր Ագային ժողովում ոչ իշխանական չորս խմբակցությունների առաջարկած կարմիր գծերի, արագաչափերի տուգանքների դաշտն ուսումնասիրելու նպատակով հանձնաժողով ստեղծելու հարցի շուրջ կարծիք հայտնեց […]

Կուտակայինի ճակատագիրը կարժանանա խորհրդային բանկերում տաս միլիարդի խնայողություններ կորցնելու վիճակին. Կոմկուսի ղեկավար

Հայաստանի Կոմունիստական կուսակցության  առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը այսօր “Հենարան”  ակումբում լրագրողների հետ հանդիպմանը խոսեց կոմունիստական գաղափարախոսությամբ առաջնորդվող քաղաքական ուժերի, սոցիալ-տնտեսական վիճակի մասին: “Նախորոք ես ասեմ , որ խայտառակ վիճակ գոյություն ունի: Վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ բնակչությունը հիմնականում քաղցած է: Ներդրումներ չեն արվում, շուրջ 200 հազար մարդ երկրից հեռացել է: Պետությունը ունի 5 միլիարդից ավելի արտաքին […]

ԼՂ հարցով գագաթաժողով կանցկացվի. ամերիկացի համանախագահ

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Թվիթերի իր էջում գրել է, որ Հաագայում հանդիպել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ, և իրենք ըստ էության համաձայնության են եկել Լեռնային Ղարաբաղի հարցով գագաթաժողով անցկացնելու մասին: Ուորլիքը գրել է, որ մնում է ճշտել ամսաթիվը: 

Խմբակցությունների ղեկավարները անցան Հովիկ Աբրահամյանի մոտ

՛՛Պետական գույքի կառավարման մասին՛՛ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի քվաերկությունից առաջ նիստը հետաձգվեց 20 րոպեով։ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը վարման կարգով ձայն խնդրեց և հայտարարեց, թե լուրջ մավախություն կա, որ հնարավոր է ընդունվի օրենք, որը հակասում է Սահմանադրությանը։ Զուրաբյանի առաջարկով՝ բոլոր խմբակցությունների ղեկավարները խորհրդակցության անցան ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ:   Երեկ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի