28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Որևէ խաղ չգիտեմ բացի дуракии-ից. նախարարը՝ կազինո այցելելուց

ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը չի կարծում, որ որևէ օրենքի, որևէ իրավական ակտի հակասահմանադրական ճանաչելը կարող է Կառավարության հրաժարականի պայման լինել : Այս մասին նա նշեց այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով հարցին` արդյոք հավանական է, որ պարտադիր կուտակային օրենքի պարտադիր բաղադրիչը հակասահմանադրական ճանաչելը ՍԴ-ի կողմից բավարար պայման լինի Կառավարությանը հրաժարական ներկայացնելու համար:

Նախարարը նշեց, որ այս օրենքն ընդունված է դեռ 2010-ից, իրենք սպասում են ՍԴ-ի վճռին, որոշումից հետո միայն կարող ենքինչ-որ բաներ անել:

Հարցին, թե արդյոք նախարարը տեսել է՝ ինչ բազմամարդ էր ՛՛ԴԵՄ ԵՄ՛՛-ի հանրահավաքը, Դավիթ Սարգսյանը պատասխանեց, որ չի տեսել, քանի որ երկրում չի եղել: Սարգսյանի խոսքով` այս օրենքի հետ կապված Կառավարությունը բավական շատ իրազեկել է.

՛՛Այն, ինչ եղել է այս տարիների ընթացքում`սեմինարներ, քննարկումներ, մի քանի տասնակ հազար բուկլետ, զանգեր, քննարկումներ աշխատավորական կոլեկտիվներով, մեր որևէ այլ օրենքի հետ կապված չի եղել, սա բացառիկ օրենք է. թե ինչու ամեն ինչ եղավ այնպես, ինչպես եղավ, այդ հարցի պատասխանը նույնպես պարզ է, որովհետև հարցն այլևս չի գտնվում մասնագիտական քննարկումների դաշտում, այլևս քաղաքական քննարկումների դաշտում է՛՛,-նկատեց նա:

Ինչ վերաբերում է Հրանտ Բագրատյանի այն պնդմանը, որ նման բան չկա համախարհային պրակտիկակում, մասնավորապես 45 տարով երկարաժամկետ փողեր, նախարարն պատասխանեց. ՛՛ՀՀԿ ֆրակցիայի պատգամավորներից մեկը, իմ կարծիքով, շատ կոռեկտ օրինակները բերել էր՛՛ /նկատի ոինի Կարեն Ավագյանին-հեղ./:

Դիտարկմանը, որ այդ պարտատոմսերը հնարավոր չէ գնել, Սարգսյանը հակադարձեց. ՛՛Ամեն ինչ հնարավոր է` ուղիղ երեք շաբաթ առաջ Մեքսիկան նման պարտատոմս է թողարել, և դա հնարավոր է… գումարները ներդրվում են ոչ միայն պարտատոմսերում, այլև բաժնետոմսերում, իսկ բաժնետոսմերը ժամկետ չունեն՛՛:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե որքանով են ճշմարիտ տեղեկությունները, որ նախարարը թղթախաղի մեծ երկրպագու է և կազինոներ է այցելում. ՛՛Երբևէ չեմ եղել անգամ ամենաթանկ կազինոներում, թղթախաղ էլ չեմ սիրում, որևէ խաղ չգիտեմ բացի дуракии-ից՛՛,-արձագանքեց Դավիթ Սարգսյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ