28 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Քաղաքական իմպոտենտ. Հարությունյանը՝ Ռուբիկ Հակոբյանին

Արագաչափերի, վճարովի ավտոկանգառների, չշահագործվող ավտոմեքենաների տուգանքների հարցի առնչությամբ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու 4 ոչ իշխանական ուժերի նախագծի մասին ամփոփիչ ելույթում անդարադաձավ նաև ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանի այն դիտարկմանը, թե ամեն ինչ ընդդիմությունը սևացնում է կամ սև ակնոցներով է տեսնում։ ՛՛Ես կարծում եմ՝ դա քաղաքական կուրություն է, որ տեսնում են, որ ընդդիմությունը միան սև աչքերով է նայում, ո՞վ ասաց:

Եթե մենք ասում ենք՝ ՛՛Մարտի մեկը՛՛ պետք է բացահայտվի, 300 մլն դոլարի պարտքը չպետք է ժողովրդի վզին դրվի, պետք է կուտակային ֆոնդի հետ կապված հանձնաժողով ձևավորել, սևացնո՞ւմ ենք։ Միգուցե դուք եք վարդագույն ակնոցներ դրել և ուզում եք իշխանության բոլոր քայլերը դրական ներկայացնեք՝ անկախ ձևակերպումներից։ Եվ ընդհանրապես ընդդիմությանը դասեր մի տվեք, երբ կյանքում 15 րոպե չեք եղել ընդդիմությունում։ Զգույշ եղեք՛՛,-ասաց նա

Իր ելույթում Խոսրով Հարությունյանն էլ իր հերթին հակադարձեց Հակոբյանին:

՛՛Չգիտեմ՝ ես դալտոնի՞կ եմ, թե՞ չէ, կյանքը շատ բաների մասին է խոսում, բայց այն մարդիկ, որ որ ինձ որակեցին, ես բոլոր հիմքերն ունեմ ասել, որ նրանք էլ քաղաքական իմպոտենտ են, որովհետև նախագահական ընտրություններից հետո ունենալ հինգ հարյուր հազար ձայն և մեկ ամսում փչացնել, դրա համար հարկավոր է լինել ընդամենը իմպոտենտ, քաղաքական իմպոտենտ, ոչ ավել, ոչ պակաս՛՛,-նետեց նա։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ