28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

ԱՄՀ խորհուրդը դրական է գնահատել Հայաստանի անցած ուղին, նոր ծրագիրը

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնին: Զրուցակիցները բարձր են գնահատել երկկողմ համագործակցությունը և վստահություն հայտնել, որ այն հետագայում ևս հաջողությամբ կշարունակվի: 

Մարկ Հորթոնը վարչապետին շնորհավորել է ԱՄՀ-ի կողմից հաստատված 125 մլն դոլար արժողությամբ ՛՛Երկարաձգվող ֆինանսավորման՛՛ ծրագրի կապակցությամբ: ՛՛ԱՄՀ խորհուրդը դրական է գնահատել Հայաստանի անցած ուղին, նոր ծրագիրը և ապագայի հեռանկարները: Բոլոր տնօրենները, հատկապես եվրոպական պետությունները ներկայացնող, իրենց օժանդակությունն են հայտնել Հայաստանին՛՛,- նշել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը: 

Վարչապետը վստահություն է հայտնել, որ հաստատված նոր ծրագիրը հաջողությամբ կիրականացվի, ինչպես նախորդը: Այնուհետև կողմերը քննարկել են Հայաստանի տնտեսության ներկա վիճակին և հնարավոր զարգացումներին, տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումներին առնչվող հարցեր: Մարկ Հորթոնը ընդգծել է ՀՀ-ում կենսաթոշակային բարեփոխումների կարևորությունը և պատրաստակամություն հայտնել օժանդակել այդ հարցին:

Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային տարբեր զարգացումների վերաբերյալ: Մարկ Հորթոնը նշել է, որ ԱՄՀ-ն պատրաստ է հետագայում ևս իր աջակցությունը ցուցաբերել Հայաստանին՝ հնարավոր ռիսկերի և մարտահրավերների հաղթահարման գործում: Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստանում գործարար միջավայրի բարելավմանը, ներդրումների ներգրավմանը վերաբերող հարցերի:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ