27 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Կուտակայինի ճակատագիրը կարժանանա խորհրդային բանկերում տաս միլիարդի խնայողություններ կորցնելու վիճակին. Կոմկուսի ղեկավար

Հայաստանի Կոմունիստական կուսակցության  առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը այսօր “Հենարան”  ակումբում լրագրողների հետ հանդիպմանը խոսեց կոմունիստական գաղափարախոսությամբ առաջնորդվող քաղաքական ուժերի, սոցիալ-տնտեսական վիճակի մասին:

“Նախորոք ես ասեմ , որ խայտառակ վիճակ գոյություն ունի: Վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ բնակչությունը հիմնականում քաղցած է: Ներդրումներ չեն արվում, շուրջ 200 հազար մարդ երկրից հեռացել է: Պետությունը ունի 5 միլիարդից ավելի արտաքին պարտք”,-նշեց ընկեր Սարգսյանը՝ հավելելով.

Անալիզ անելով համապատասխան մարմինների կողմից տարվող քաղաքակնությունը՝ ես արել եմ բավականին լուրջ անալիզ: Առաջինը, որին ուզում եմ անդրադառնալ, դա պարտադիր կուտակային կենսաթոշակի օրինագիծն է:Կուտակայինի ճակատագիրը կարժանանա 1989 թվին բնակչության կողմից տաս միլիարդի խորհրդային բանկերում խնայողություններ կորցնելու վիճակին”:

Կոմկուսի կենտկոմի քարտուղարը նկատեց, որ Հայաստանի կոմկուսը ողջունել է 2013 թվականի սեպտեմբերի 3-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համատեղ հայտարարությունը՝ Մաքսային միությանը միանալու մասին:

“Ես պետք է ասեմ, որ Մաքսային միության մեջ մտնելով՝ լուծվում է երեք կարևոր հարց. առաջինը ազգի անվտանգության խնդիրն է: Մենք յոթանասուն տարի ՍՍՀՄ կազմում ենք եղել և հիմա մեր տնտեսական կապերը խզվել են, դա հնարավորություն կտա, որ այդ կապերը վերականգնվեն”:

Սարգսյանը հավաստեց, որ այսօր  հանրապետության ամենաընդդիմադիր քաղաքական ուժը հանդիսանում է Հայաստանի կոմունիստական կուսակցությունը, որը իր առջև խնդիր է դրել, ոչ միայն քննադատել իշխանություններին, այլ նաև փորձել նրանց ուղղորդել, որ շտկեն թերությունները:

Սարգսյանը նշեց նաև, որ այս պահին նախագահի հրաժարականը պահանջելը նպատակահարմար չեն գտնում, քանի որ ՛՛մաքսային միության անդամակցության լուրջ հարցն է պետք ավարտին հասցնել՛՛:

Ինչ վերաբերվում է կուսակցության ակտիվությանը, ապա Սարգսյանը նշում է, որ իրենց լավագույն գործընկերը ժողովուրդն է և կոմունիստական կուսակցությունը միշտ էլ ժողովրդի կողքին է:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ