30 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Գալուստ Սահակյանն արտասանեց, ԲՀԿ-ն լքեց դահլիճը, Արգամիչը ՛՛սաստեց՛՛

”Ամբողջ սցենարը հետևյալն է, որպեսզի մի յոթ-ութ հոգի էս ամբիոնից խոսեն, խոսում-հեռանում էին, խոսում-հեռանում, ինչ լավ է, որ իմ ելույթը հիմա համընկավ: Աշխատելու եմ համարժեքից ցածր պատասխաններ տալ”,-Ազգային ժողովում այսպես իր ելույթն սկսեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Նշենք, որ ԱԺ ոչ իշխանական խմբակցություններն առաջարկում են ստեղծել ժամանակավոր հանձնաժողով, որը կուսումնասիրի արագաչափերի, կարմիր գծերի հետ կապված խնդիրները:

Ըստ Սահակյանի՝ սա կամ զավեշտ է, կամ հումոր:  Պատգամավորը պատմեց, որ այս առավոտյան էլ լրատվամիջոցներից տեղեկացել է, որ ոչ իշխանականներն ասել են, որ եթե Կառավարությունը մինչև ապրիլի 28-ը հրաժարական տա, իրենք էլ հրաժարականի պահանջ չեն ներկայացնի:

՛՛Սա հավի ու կորեկի պատմությունն է դառնում. ամոթ է, ծիծաղելի է, սա շահարկում չի, սա ծես է, որ հայկական չի, անբնական է, այսինքն՝ ամեն երկուշաբթի պիտի մի շահարկված անմտություն բերեն, էստեղ ներկայացնեն, դա քննարկենք, հետո երեք շաբաթ հետո նույն ծեսին պիտի մասնակցե՞նք… մենք իհարկե, կարող ենք էդ բոլոր հարցադրումներին պատասխանել, առավել ևս մարդու ուղեղը լվացքի մեքենա չի, երբ ուզենա, լվա, երբ ուզենա՝ մզի՛՛:

Սահակյանի համոզմամբ՝ ոչ իշխանականները քաղաքականությունն ու հասարակության շահերը խառնում են իրար: ՛՛Անչափներն ուզում են չափավորներին հավասարվել, հլա քեզ նայի, քո տրամաբանությանը նայի, որտեղից ես եկել, որ օջախից, ով ա քեզ թույլ տվել, սա ինչ հարցադրում է, սա ինչ ոճ է:

Այսինքն՝ ինչ անենք մենք. հարցը առաջադրում են, բերում ենք, ամբողջ ՛՛Հանրապետականին՛՛ նստացնում եմ, ասում եմ՝ չգնաք, թող պատշաճ լինի, մարդիկ հարց են բարձրացրել, բայց հարց չեն բարձրացնում, դուք ընդամենը փորձում եք ամբոխ հավաքել, ամբոխը դրական գործիք չէ, ժողովուրդն է դրական՛՛:

Ինչ վերաբերում է Ստեփան Մարգարյանի դիտարկմանը, թե եթե հնարահավաք անեն, կտեսնեն ինչքան մարդ է հավաքվում, ինչը ՀՀԿ-ի մոտ չի ստացվի, Սահակյանը շեշտեց. ՛՛Շատ հեռու չգնամ, քառասուն համայնքներում ընտրություններ տեղի ունեցան, մոտ 74 տոկոս ձեն հավաքեց ՀՀԿ-ն, էդ որ մեզ ասում են՝ գնացեք, ժողովրդին հարցրեք, բա հարցնում ենք: ԱԺ ընտրություններում մեծամասնություն, նախագահականում՝ հաղթանակ, ՏԻՄ-ում հաղթանակ, էդքանից հետո մենք մեզ թույլ չենք տալիս ասենք՝ գնացեք, ժողովրդին հարցրեք՛՛:

Սահակյանն ընդգծեց, որ խնդիրներ կան ու իրենք էլ այդ մասին բարձրաձայնում են: ՛՛Առաջին արձագանքողները մենք ենք, դուք կրկնում եք մեզ, բայց շատ կոշտուկոպիտ, մտածելով հանդերձ, որ արդյունքներ չեն լինելու, ու կանգնել էստեղ, խոսել՝ էս նախարարը էս ասեց… տղեք, բա մենք պատգամավորներ ենք….. քննարկումը վեճ է, մեկին դուր կգա, մյուսին դուր չի գա, սա ճանապարհ է, որ բոլորս ենք անցնում և մի մտածեք, որ կարողանում եք ինչ-որ ամբիոններից խոսք ասել, դա փառահեղ ինչ-որ մոտեցում է, դուք ընդամենը կուսակցական նեղ ոգեշնչումով եք առաջ գնում՛՛:

Ապա Սահակյանը մեջբերեց Հովհաննես Թումանյանին. ՛՛Ժողովուրդն ու ամբոխը խառնում են իրար, սրանք տարբեր բաներ են, ժողովուրդն իմաստուն է, ամբոխը հիմար, ժողովուրդը ծանր է, ամբոխը՝ թեթև, ժողովուրդը մեծահոգի ու բարի է, ամբոխը դյուրագրգիռ, վտանգավոր ու չար, ժողովուրդն աշխատանք է սիրում, ամբոխը՝ թալան, ժողովուրդը խաղաղասեր է, ամբոխը՝ կռվարար, ամբոխամիտ ու ամբոխավար մարդիկ երբեմն ամբոխի գլուխն անցնելով, որ մի շատ հեշտ բան է, տիրում են ժողովրդին ու նրան գցում զանազան կրակների ու կռիվների մեջ, որ նա չի էլ երազում:

Դուք ընդամենը սա եք, բայց ես դա չեմ ասում, Հովհաննես Թումանյանն է ասում 1920 թվականին՛՛:

Ի դեպ, երբ Սահակյանն սկսեց արտասանել Թումանյանի տողերը, ԲՀԿ խմբակցության պատգամավորները լքեցին դահլիճը:

Ելույթի ավարտից հետո ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կատակեց. ՛՛Էս մարդիկ մտածեցին դու ես ասում, սկզբից պիտի ասեիր, որ Թումանյանն է ասում, որ չգնային, Գալուստ, վերջում ես ասում՛՛:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ