17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հակոբյանը հորդորեց Գրիգորիչին միշտ արտասանել

՛՛Պարոն Սահակյան, իսկապես հրաշալի էր, խորհուրդ կտայի միշտ կարդալով խոսել ու մեջբերել միայն Թումանյանի ստեղծագործությունները”,-Ազգային ժողովում արագաչափերի, վճարովի ավտոկանգառների, չշահագործվող ավտոմեքենաների տուգանքների հարցի առնչությամբ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու 4 ոչ իշխանական ուժերի նախագծի մասին ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի ելույթից հետո ասաց հիմնական զեկուցող Ռուբեն Հակոբյանը:

Ապա անդրադառնալով ըննդիմախոսների փաստարկներին, որ ըստ օրենքի՝ տեղական ինքնակառավարման մարմինները կարող են կամ իրենք իրականացնել այդ գործառույթնները և կարող են նաև մասավորին տալ՝ Հակոբյանն ասաց. ՛՛Օրենքի թերություն այն է, որ պետք է մի գիծ գծել, թե որ դեպքում է, որ մասնավորին չպետք է տալ՛՛,-ասաց նա և նշեց, որ նման մեծ շահույթ ունեցող հարցերի դեպքում պետք է կառավարումը տալ ՏԻՄ-ին, որպեսզի շահույթն օգտագործի իր համայնքի խնդիրների լուծման համար։

Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի կողմից հաջորդ փաստարկին, որ միաձայն ընդունվել է օրենքը, ապա նա նկատեց. ՛՛Հարգելիներս դրա վրա չպետք է հիմնվել, որ եթե օրենքը ընդունվել է, վերջ՝ չպետք է անդադառնանք, դա տգիտություն է։ Չի կարելի այս քաղաքագիտական տգիտությունը բերել ասել, թե այն ժամանակ կողմ եք քվեարկել, հիմա իրավունք չունենք բողոքել, այդ տրամադրությամբ չպետք է ոչ մի օրենք փոփոխել՛՛ :

Հակոբյանի խոսքով՝ արգաչափերն ու կարմիր գծերը բացարձակ կոռուպցիոն դրևորում են։ ՛՛Իսկ կոռուպցիան ղեկավարվում է բարձրագույն իշխանության կողմից, եթե դեմ եք, ասեք՝ ոչ պարոն Հակոբյան կամ ընդդիմություն, 70% եկամուտը տալով մասնավորին դա լավ է։ Գուցե ես էլ ասեմ՝ բռավո ես էլ եմ գալիս ձեզ հետո ապահով Հայաստան կառուցելու, ՀՀ սեփականաշնոհելու կամ մասավորեցնելու համար՛՛:

Պատգամավորը նաև հորդորեց դասեր չտալ ընդդիմությանը: ՛՛Մենք լավ ընդդիմություն չենք, եկեք դուրս եկեք ձեր օրինակով ցույց տվեք՝ ինչպին պետք է լինի լավ ընդդիմությունը՛՛,-ասաց նա։

 Վերջում Ռուբեն Հակոբյանը նշեց, որ 4 ուժերը քննարկել են ԱԺ նախագահի առաջարկությունը, լսումներ անցկացնելու վերաբերյալ և համաձայն են։ 

Հարցի քվեարկությունը հետաձգվեց հաջորդ քառօրյա՝ լսումներից հետո: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ