27 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Մնա չափիդ մեջ ու մի խառնվիր մեծերի գործերին՝ ֆինանսների նախարարին

՛՛Վարորդների մոտ վերաբերումքն այնպիսին է, որ գործ ունենք թալանի հետ: Մեր բոլորի շահերից է բխում, որ այդ վերաբերմունքը փոխենք, բայց դա հենց այդպես չի լինում: Անհրաժեշտ է քննարկել շահագրգիռ ձևով, հարցերի մասին ըստ էության խոսել՛՛,-այսօր Ագային ժողովում ոչ իշխանական չորս խմբակցությունների առաջարկած կարմիր գծերի, արագաչափերի տուգանքների դաշտն ուսումնասիրելու նպատակով հանձնաժողով ստեղծելու հարցի շուրջ կարծիք հայտնեց ԲՀԿ խմբակցութան պատգամավոր Ստեփան Մարգարյանը:

Նա անդրադաձավ Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի ելույթին, որտեղ մեղադրանք հնչեց ԲՀԿ-ի հասցեին, որ կազինոների մասին օրենքին կողմ են քվեարկել, որպեսզի իրենց առաջնորդի շահերն առաջ տանեն, նաեւ արդարադատության նախարարին:

՛՛Արդարադատության նախարարն, ըստ էության, Սահմանադրության կամայականության մեկնաբանություն արեց՝ նշելով, որ ԱԺ-ն իրավունք չունի խառնվել ՏԻՄ-ի խնդիրներին, համաձայն ենք, բայց ինքը մոռացավ, որ ԱԺ-ն իրավունք ունի օրենքների նկատմամբ վերահսկողություն իրականացնել:

Ֆինանսների նախարարը, ճիշտն ասած, պարզ չի՝ ինչու էր եկել, ըստ էության քննարկվող հարցից անտեղյակ էր, բայց քանի որև թույլ տվեց վիրավորել առանձին ԲՀԿ խմբակցությանը և խորհրդարանական չորս իշխանական քառյակին, ես ուզում եմ անդրադառնալ նրան ևս՛… կարծես նորմ է  դառնում, որ այս կամ այն նախարարը Ազգային ժողովի ամբիոնի մոտ հանդես է գալիս տղայական կեցվածքով, հոխորտում է ու հետո ու իր միջավայրում ասում՝ տեսաք ինչ արեցի՛՛:

Մարգարյանը Դավիթ Սարգսյանին հորդորեց.  ՛՛Մնա չափիդ մեջ ու մի խառնվիր մեծերի գործերին՛՛: Ստեփան Մարգարյանի խոսքով՝ ֆինանսների նախարարը միշտ էլ կարևոր դերակատարություն է ունեցել կառավարությունում, ապա նշեց, թե կառավարությունը Դավիթ Սարգսյանին տեղյակ չի պահել, որ կազինոների մասին այդ նախագիծը ներկայացրել է կառավարությունը և նախարարն էլ, ԲՀԿ պատգամավորի խոսքով, ՛՛Գլուխը կախ նախագծի օգտին քվեարկել է՛՛:

Ինչ վերաբերում է Դավիթ Սարգսյանի հայտարարությանը, թե քառյակը թաքնվում է ՛՛Դեմ եմ՛՛ նախաձեռնության հետևում. ՛՛ոչ ԲՀԿ-ն, ոչ էլ քառյակի մյուս ներկայացուցիչները, չեն թաքնվում նախաձեռնության հանրահավաքի հետևում՛՛: Նա առաջարկեց հենց այս պահին գնալ ցանկացած բնակավայր ու տեսնել, տեղում համոզվել՝ ում են վստահում մարդիկ, ում չեն վստահում:

 Մարգարյանը հիշեցրեց, թե միայն ՀԱԿ-ի մարտիմեկյան հանրահավաքին տասնյակ հազարավոր մարդիկ կային, ապա նշեց. ՛՛Էլ ուր մնաց, որ կազմակերպենք չորս ուժերով միասին … այնպես որ խորհուրդ կտամ խոսելուց առաջ մտածել՛՛:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ