12 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԲՀԿ-ին՝ հիմա դե՞մ եք, թե՞ կողմ

“Առաքելություն” կուսակցության առաջնորդ Մեսրոպ Առաքելյանը Ֆեյսբուքի իր պատին այսպիսի գրառում է տեղադրել. “Վճարովի ավտոկայանատեղերի /կարմիր գծերի/ տուրքերի գանձումը իրականացվում է բացառապես Երևանի ավագանու որոշմամբ հաստատվող Երևանում տեղական տուրքերի դրույքաչափերով, որոնք, ինչպես բոլոր մնացած տուրքերը հաստատվում են միայն մեկ տարի ժամկետով:  2013թ.-ից սկսած վճարովի ատվոկայանատեղերի տուրքերը հաստատվել են 2012թ.-ի դեկտեմբերին, որին կողմ էր քվեարկել նաև ԲՀԿ-ն: […]

Ինչպես է սպանվել Սաշա Բելին. համացանցում տեսանյութ է հայտնվել /վիդեո/

Նախօրեին հայտնի դարձավ, որ սպանվել է ազգայնական “Պրավի սեկտոր”-ի անդամ Ալեքսանդր Մուզիչկոն` Սաշա Բելի մականվամբ: Ավելի ուշ պարզ է դարձել, որ նա սպանվել է ձերբակալման ժամանակ, տեղեկացնում է Интерфакс-ը: Ուժային կառույցները տեղեկատվություն տարածեցին, որ ազգայնականը ձերբակալման ժամանակ չի սպանվել, այլ ինքնասպան է եղել: Սակայն “Պրավի սեկտորի” ակտիվիստները հայտարարել են, որ Բելին սպանվել է, ավելին, նրանք […]

Ուկրաինայի դեսպանի ճակատագիրը՝ մի քանի օր անց. Ժամանակ

ՀՀ-ում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտայի՝ Հայաստանում հետագա աշխատանքի ճակատագիրը կորոշվի օրեր անց։ ‘’Ժամանակի՛՛ դիվանագիտական աղբյուրները հայտնում են, որ պաշտոնական Կիեւը ՀՀ վերաբերյալ վերջնական որոշում կկայացնի մարտի 27-ին ծրագրվող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստից հետո, որի ընթացքում ՄԱԿ-ի անդամ երկրների ներկայացուցիչների քվեարկությանն է դրվելու Ղրիմում կայացած հանրաքվեն անվավեր ճանաչելու մասին բանաձեւի նախագիծը։   Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

Չի բացառվում, որ ԲՀԿ-ը անառակ որդու նման վերադառնա. Հայոց աշխարհ

”Խորհրդարանական հերթական քառօրյան չափազանց բուռն սկսվեց։ Ըստ որում մարտականորեն է տրամադրված ոչ միայն ընդդիմությունը, այլեւ կառավարությունը”,-գրում է ՛՛Հայոց աշխարհը՛՛ ու հավելում. ՛՛Հետաքրքիր է, որ առանձնակի ագրեսիվությամբ քառօրյայի առաջին երկու օրերին աչքի ընկան ՛՛Բարգավաճ Հայաստանի՛՛ ներկայացուցիչները։ Հասկանալ նրանց կարելի է։ Երկար ժամանակ լինելով իշխանության մեջ՝ զրկված էին ազատագրական ճարտասանությունն օգտագործելու հնարավորությունից, մինչդեռ հոգին պահանջում էր։ Հիմա, […]

ՕԵԿ պատգամավորներն ու նախարարները կրկին հանդիպել են. Ժողովուրդ

Շաբաթ օրը ՛՛Օրինաց երկիր՛՛ կուսակցության պատգամավորներն ու նախարարները՝ Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ ՛՛Օջախ՛՛ ռեստորանում կրկին հանդիպել են ու ՛՛մի կտոր հաց կիսել՛՛: ՛՛Ժողովուրդ՛՛-ի տեղեկություններով՝ այս անգամ նրանց հանդիպումը ջերմ մթնոլորտում է անցել, ՕԵԿ-ականները միմյանց կենաց են խմել ու ջերմ բաժանվել միմյանցից: Նախարարներից մեկը բաժակ բարձրացնելիս Արթուր Բաղդասարյանին հասկացրել է, որ եթե ինչ-որ բան ունի ասելու, կարող […]

Ադոնցն էլ` Քուշկյանի ճամփով. Հրապարակ

Ինչպես տեղեկացնում են ՛՛Հրապարակի՛՛ բրյուսելյան աղբյուրները, օրերս Եվրոպական պահպանողականների և բարեփոխիչների միության համաժողովին մասնակցելու համար Բրյուսել մեկնած ԲՀԿ-ական պատգամավորներ` նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանին և Նաիրա Զոհրաբյանին իրենց երբեմնի կուսակից  Ավետ Ադոնցը չի դիմավորել, չի ճանապարհել, մեկ զանգ իսկ չի արել` հարցնելու երբեմնի իր կուսակիցների, նախարարի որպիսությունը, ինչից, ըստ նույն աղբյուրների, անսահման նեղսրտել է Վարդան […]

ԵԽԽՎ հայկական պատվիրակությունը հայտնվել է անհարմար իրավիճակում. Ժողովուրդ

Եվրոպացի մի խումբ պատգամավորների նախաձեռնությամբ ԵԽԽՎ օրակարգ է մտցվել հրատապ բանաձևի նախագիծ, որն առաջարկում է ԵԽԽՎ ռուսաստանյան պատվիրակությանը զրկել ձայնի իրավունքից։ Նախագծին մեծ թվով պատգամավորներ են միացել՝ ԵԽ անդամ տարբեր երկրներից։ Չի բացառվում, որ հանգամանքներից ելնելով՝ ԵԽԽՎ-ն ավելի կոշտ մոտեցում ցուցաբերի, ընդհուպ մինչև ՌԴ-ին ԵԽԽՎ-ից կամ վտարելը, կամ ԵԽԽՎ-ին այդ երկրի անդամակցությունը սառեցնելը։ Ու հիմա […]

Վարդան Ղուկասյանն ու Սուրիկ Խաչատրյանը /վիդեո/

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանից լրագրողները հետաքրքրվել են, թե արդյոք համամիտ է շրջանառվող կարծիքին, որ ինքը Սյունիքի Վարդան Ղուկասյանն է: Հիշեցնենք, ըստ մամուլի հրապարակումների, Գորիսում Սուրիկ Խաչատրյանը առանձին քաղաքապետարան է բացել: Սուրիկ Խաչատրյանի պատասխանը` տեսանյութում:

Տիգրան Սարգսյանի օֆշորային պատմությունն ավելի մեղմ է, քան “Նաիրիտի” մութ պատմությունը /ֆոտո/

Այսօր “Արամ Մանուկյան” երիտասարդական կենտրոնում կազմակերպված “Նաիրիտ” գործարանի շուրջ ստեղծված իրադրությանն ու դրանից ելք գտնելու ուղիների քննարկմանը  ՀՀ ֆինանսների, էներգետիկայի եւ բնական պաշարների ու էկոնոմիկայի նախարարները չէին ներկայացել: Էկոնոմիկայի նախարարությունից ներկա էր արդյունաբերության զարգացման հիմնադրամի տնօրեն Հայկ Միրզոյանը, գործարանի արտադրության պետեր, գիտնականներ, Հանրային խորհրդի ներկայացուցիչներ, Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության պատգամավորներ: “Հետքի” գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը ասաց, […]

Մենք ունենք երազանք՝ տեսնել Հայասատանի Հանրապետությանը բարգավաճող. Վահե Էնֆիաջյան

ՀՀ ԱԺ Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանի հայտարարությանը. Տարիներ շարունակ մենք ականտեսն ենք եղել և ականատեսն ենք լինում կառավարության՝ ոչ արդյունավետ գործունեության: Մասնավորապես, այս տարիների ընթացքում կառավարության անարդյունավետ գործունեությունը, արտագաղթը, գործազրկության աճող տեմպերը, աղքատության՝ 40% հասնող շեմը և այն մեծ անվստահության շեմը, որ մեր հասարակության առջև է ծառացած, այլևս քաղաքական ուժերին մտածելու և մտահոգվելու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի