20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Չի բացառվում, որ ԲՀԿ-ը անառակ որդու նման վերադառնա. Հայոց աշխարհ

”Խորհրդարանական հերթական քառօրյան չափազանց բուռն սկսվեց։ Ըստ որում մարտականորեն է տրամադրված ոչ միայն ընդդիմությունը, այլեւ կառավարությունը”,-գրում է ՛՛Հայոց աշխարհը՛՛ ու հավելում. ՛՛Հետաքրքիր է, որ առանձնակի ագրեսիվությամբ քառօրյայի առաջին երկու օրերին աչքի ընկան ՛՛Բարգավաճ Հայաստանի՛՛ ներկայացուցիչները։ Հասկանալ նրանց կարելի է։ Երկար ժամանակ լինելով իշխանության մեջ՝ զրկված էին ազատագրական ճարտասանությունն օգտագործելու հնարավորությունից, մինչդեռ հոգին պահանջում էր։ Հիմա, ահավասիկ, փորձում են լրացնել բացը։ Իրենց էլ է հավանաբար հետաքրքրում, թե ո՞ր կարգավիճակում կարելի է ավելի մեծ հաճույք ստանալ։

Դեռեւս անտիկ ժամանակներից հայտնի սյուժե։ Մի անգամ Զեւսն ու Հերան վիճեցին, թե ով է ավելի մեծ հաճույք ստանում մերձեցման ժամանակ. տղամա՞րդը, թե՞ կինը։ Խնդիրը լուծելու համար կանչեցին սեռը փոխելու փորձ ունեցող Տիրեսիասին։ Ծնված լինելով որպես տղամարդ, նա մի անգամ մահակով հարվածեց զուգավորվող օձերին եւ տեղնուտեղը վերածվեց կնոջ։ Յոթ տարի անց զբոսնելով անտառում՝ Տիրեսիասը կրկին հանդիպեց զուգավորվող օձերի եւ դարձյալ հարվածեց նրանց փայտով ու անմիջապես հրաշքով կրկին փոխեց սեռը՝ նորից դառնալով տղամա՛րդ։ Օվիդիոսի խոսքերով, Տիրեսիասը հայտարարեց աստվածներին, թե կինը հաճույքից վերցնում է ինը մասը, թողնելով տղամարդուն լոկ մեկը։ Նման հայտարարության համար Հերան կուրացրեց Տիրեսիասին, իսկ Զեւսը (քանի որ աստվածության պատիժն անօտարելի էր) փոխհատուցեց այդ պատուհասը ապագան կանխագուշակելու ունակությամբ ու երկրային կյանքի յոթնապատիկ ժամկետով։

Այսինքն՝ չի կարելի բացառել նաեւ այն հնարավորությունը, որ ԲՀԿ-ն, եզրակացնելով, թե ավելի շատ հաճույք ստանում է այնուամենայնիվ իշխանության գրկում, վերադառնա այնտեղ անառակ որդու պես։ Ճիշտ է, եթե անառակ որդին վերադառնա, դա կարող է որոշակի խանդ առաջացնել ՕԵԿ-ի մեջ, բայց խնդիրները, համոզված ենք, կհարթվեն՛՛։

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ