28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Տիգրան Սարգսյանի օֆշորային պատմությունն ավելի մեղմ է, քան “Նաիրիտի” մութ պատմությունը /ֆոտո/

Այսօր “Արամ Մանուկյան” երիտասարդական կենտրոնում կազմակերպված “Նաիրիտ” գործարանի շուրջ ստեղծված իրադրությանն ու դրանից ելք գտնելու ուղիների քննարկմանը  ՀՀ ֆինանսների, էներգետիկայի եւ բնական պաշարների ու էկոնոմիկայի նախարարները չէին ներկայացել:

Էկոնոմիկայի նախարարությունից ներկա էր արդյունաբերության զարգացման հիմնադրամի տնօրեն Հայկ Միրզոյանը, գործարանի արտադրության պետեր, գիտնականներ, Հանրային խորհրդի ներկայացուցիչներ, Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության պատգամավորներ: “Հետքի” գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը ասաց, որ գործարանի բոլոր պարտավորությունները դառնալու են ՀՀ արտաքին պարտք:

“Իրականում տեղի է ունեցել տնտեսական հանցագործություն՝ կառավարության անդամները վաճառել են “Նաիրիտի” շուկան”,- ասաց Բաղդասարյանը: Նրա խոսքով` գործարանը միանգամից սկսեց չաշխատել, փոխարենը գերմանական ընկերությունը զբաղեցրեց շուկան: “Հետք”-ի խմբագրի համոզմամբ,  Տիգրան Սարգսյանի օֆշորային պատմությունն ավելի մեղմ է, քան “Նաիրիտի” մութ պատմությունը:

Գործարանի ներկայացուցիչները հավաստիացրին, որ այն կարող է գործարկվել, աշխատել նորմալ, ինչին առարկեց էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչը:

Վերջում ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, որ առաջարկությունները կամփոփվեն, կմշակվի ծրագիր եւ կներկայացվի կառավարություն:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ