12 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Փոփոխվում է Մաքսային միությանն ընդառաջ

Հայաստանի Հանրապետությունը որդեգրել է Մաքսային միությանն անդամակցելու պետական քաղաքականություն, որի արդյունքում անհրաժեշտություն է առաջացել ագրոարդյունաբերության ոլորտի օրենսդրական դաշտը համապատասխանեցնել Մաքսային միության օրենսդրությանը: Այսօրվա նիստում գործադիրը ուժը կորցրած է ճանաչել այդ խնդրին վերաբերող իր նախկին որոշումը: Մաքսային միության տարածքում գործում են 2013 թվականին հաստատված մսի և մսամթերքի, կաթի և կաթնամթերքի, մրգի և բանջարեղենի հյութերի և հացահատիկի անվտանգության տեխնիկական կանոնակարգերը, որոնք […]

Նախագահը ստորագրել է “ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին” ՀՀ օրենքը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքը:

ԱԺ նիստը՝ քառօրյա, ոչ թե եռօրյա

ՀՀ կառավարությունն այսօր ԱԺ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության պատգամավորներ Ռուբիկ Հակոբյանի, Թևան Պողոսյանի և Ալեքսանդր Արզումանյանի օրենսդրական նախաձեռնությունը փոփոխություններ կատարել ՛՛Ազգային Ժողովի կանոնակարգ՛՛ օրենքում: Պատգամավորներն առաջարկում են անցնել երկու շաբաթը մեկ գումարվող եռօրյա նիստերին: Օրինագիծը, ըստ հեղինակների, միտված է օրենսդիր մարմնի աշխատանքին ավելի դինամիկ ընթացք հաղորդելուն: Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նշեց, որ գործադիրը նույնպես համամիտ և շահագրգիռ է […]

Վարչապետն ընդառաջ է գնում քառյակին

Կառավարության հերթական նիստը վարչապետ Տիգրան Սարգսյանն սկսեց հանձնարարականով. նշեց, որ հասարակությունը հետաքրքրված է ճանապարհային երթևեկության կանոններիխախտումների դեպքում կիրառվող տուգանքները: ՛՛Որքանով են դրանք արդարացի, համաչափ են մեր օրենդրությամբ նկարագրված դեպքերը, երբ մենք կիրառում ենք տուգանքներ, օրենսդրության մեջ ունենք բացեր ու ինչպիսին է միջազգային պրակտիկան՛՛,-այս հարցերն առանձնացրեց վարչապետն ու հանձնարարեց Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանին ստեղծել աշխատանքյաին […]

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ԱՄՆ Նախագահ Բարաք Օբամային

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների Նախագահ Բարաք Օբամային՝ Վաշինգտոն նահանգի հյուսիս-արևելյան շրջաններում տեղի ունեցած ավերիչ սողանքի հետևանքով երկու տասնյակից ավելի մարդկային կորուստների, հարյուրից ավելի անհայտ կորածների կապակցությամբ: Սերժ Սարգսյանը խորին վշտակցություն է հայտնել Նախագահ Օբամային և Ամերիկայի Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին: ՛՛Մենք հետևում ենք ԱՄՆ-ի կառավարության կողմից ձեռնարկված փրկարարական մեծածավալ […]

Հայ պատգամավորները Դամասկոսում են. շուտով կհանդիպեն Ասադի հետ

Հայ պատգամավորների խումբը, որ մեկնել է Սիրիա` Քեսաբի հայերի տեղահանության հարցով, արդեն հասել է Դամասկոս եւ շուտով կհանդիպեն Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:  “Արդեն Դամասկոսում ենք: Քիչ անց կհանդիպենք Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադին՝ քննարկելու սիրիահայության խնդիրները և Քեսապի ապագան: Մենք երախտապարտ ենք բարեկամ սիրիացի […]

Անահիտ Բախշյանը` Նաիրա Զոհրաբյանին. panorama.am

“Չիշխանական, այլընտրանքային քաղաքական ուժը ներկայացնող հարգելի պատգամավոր, ի  տարբերություն Ձեզ, այո, ես հստակ ընդդիմադիր քաղաքական ուժի՝ “Ժառանգության” ներկայացուցիչ եմ եւ որեւէ մեկի, կրկնում եմ` որեւէ մեկի թելադրանքով հայտարարություն չեմ անում կամ խոսում”,- Panorama.am-ի հետ զրույցում` խոսքն ուղղելով ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանին ասաց “Ժառանգության” ներկայացուցիչ Անահիտ Բախշյանը:  “Ավելացնեմ, որ ամեն անգամ, երբ լսում եմ չիշխանական […]

Նալբանդյանը՝ Քեսաբում տիրող իրավիճակից

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը  ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հետաքրրքվեց Քեսաբում տեղի ունեցող դեպքերի մասին ինչ պաշտոնական նոր տեղեկատվություն կարող է տրամադրել ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Նախարարը նշեց, որ Քեսաբում վերջին իրադարձությունների վերաբերյալ հանրապետության նախագահի հայտարարությունն իրենց խորը մտահոգության վկայությունն է: Նա տեղեկացրեց, որ նախագահը հանձնարակականներ է տվել, իրենք անում են հնարավորը՝ անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու […]

Գալիս “Hello kitty” դեմքով նստում եք. ԱԺ-ում կպան իրար

Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիջայանը դիմելով ՀՀ վարչապետին նշեց, որ նախարարները խորհրդարանում իրենց կոռեկտ չեն պահում: ՛՛Սա հարց չէ, այլ կոռեկտության հորդոր է, հորդորւմ ենք այս բացատրական աշխատանքը տանել այն նախարարների հետ, որոնք իրենց ոչ կոռեկտ են դրսևորել վերջին ժամանակահատվածում խորհրդարանում և խորհրդարանից դուրս, որպեսզի նրանք շատ ավելի զուսպ լինեն, […]

Կառավարությունը կկասեցնի՞ պարտադիր բաղադրիչը, թե ոչ

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հարցրեց, թե Կառավարությունն առաջարկելով ՛՛ԴԵՄ ԵՄ՛՛ նախաձեռնության հետ երկխոսության ու քննարկումների գնալ ինչի է պատրաստ: Ուրիխանյանը հետաքրքրվեց, թե պատրաստ են արդյոք քննարկել Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին առնչվող հարցեր, արդյոք դա նշանակում է, թե օրենքից կհանվի պարտադիր բաղադրչիը։  Կառավարության աշխատակազմի ղեկավար Վաչե Գաբրելյանը պատասխանեց, թե իրենք պատրաստ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի