04 Հուլիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Նալբանդյանը՝ Քեսաբում տիրող իրավիճակից

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը  ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հետաքրրքվեց Քեսաբում տեղի ունեցող դեպքերի մասին ինչ պաշտոնական նոր տեղեկատվություն կարող է տրամադրել ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Նախարարը նշեց, որ Քեսաբում վերջին իրադարձությունների վերաբերյալ հանրապետության նախագահի հայտարարությունն իրենց խորը մտահոգության վկայությունն է:

Նա տեղեկացրեց, որ նախագահը հանձնարակականներ է տվել, իրենք անում են հնարավորը՝ անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու համար քեսաբահայությանը: ՛՛Մեր մտահոգությունը բարձրաձայնվել է նաև երկկողմ հարթակում՝ մոտ երեսուն երկրների հետ երկկողմ ուղղակի շփումներում, մեր դեսպանությունը Դամասկոսում ունի հանձնարաակակններ և համապատասխան աշխատանքներ է տանում: Մինչ այս վերջին հարձակումները Քեսաբում մոտ յոթանասուն տոկոսը բնակչության հայեր էին, այսօր մոտ յոթ հարյուր ընտանիք ապաստանել են Լաթաքիայում, նրանք, ովքեր չունեն ազգականներ, հարազատներ, տեղակայվել են հայկական եկեղեցում՛՛,-հայտնեց Նալբանդյանը:

Նա ասաց նաև, որ այսօր տեղի եկեղեցու բակում հանդիպում է կայացել Սիրիա մեկնած ԱԺ պատվիրակության հետ, ովքեր այսօր ժամանել են Լաթաքիա, հիմա հանդիպում են այնտեղ: Նախարարի խոսքով՝ պատվիրակության ներկայացուցիչները մի երկու ժամից պետք է վերադառնան Դամասկոս, որտեղ վաղը նախատեսում են հանդիպումներ:

Նրանց ուղեկցում է Սիրիայում Հայաստանի դեսպանը: ՛՛Մեր պատգամավորները, երբ վերադառնան Հայաստան, կներկայացնեն՝ ինչ լսել, տեսել, տեղում հանդիպել են մեր քեսաբահայության հետ, բայց մենք շարունակելու ենք մեր բոլոր հնարավոր դիվանագիտական խողովակներով և ոչ միայն դիվանագիտական հնարավորություններն օգտագործել՝ հեշտացնելու այն դժվար իրավիճակը, որ ստեղծվել է՛՛,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ