04 Հուլիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Գալիս “Hello kitty” դեմքով նստում եք. ԱԺ-ում կպան իրար

Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիջայանը դիմելով ՀՀ վարչապետին նշեց, որ նախարարները խորհրդարանում իրենց կոռեկտ չեն պահում: ՛՛Սա հարց չէ, այլ կոռեկտության հորդոր է, հորդորւմ ենք այս բացատրական աշխատանքը տանել այն նախարարների հետ, որոնք իրենց ոչ կոռեկտ են դրսևորել վերջին ժամանակահատվածում խորհրդարանում և խորհրդարանից դուրս, որպեսզի նրանք շատ ավելի զուսպ լինեն, ինքնակայանան, և եթե ուզւոմ են ինքնակայանան, դա կատարեն այլ ձևաչափի մեջ, և եթե այս ձևաչափի գործունեությունը շարունակվի, մեր կողմից լինելու են շատ ավելի կտրուկ պատասխաններ՛՛:

 Էնֆիաջյանին արձագանեց Կրթության և գիտության նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:  ՛՛Ցանկացած մարդ ունի արժանապատվություն ու դրանից կարող են խոսել մարդիկ, ովքեր ունեն արժանիքներ և պատիվ: Պատգամավորը, նույնքան որքան նախարարը, մարզպետը, գյուղապետը, շարքային քաղաքցին բաղկացած է մսից ու արյունից, նյարդային համակարգից, ադրենալին է արտադրում, մակերիկամներ ունի, և ցանկացած սադրանք, որ ուղղված է ցանկացած մարդու հանդեպ, մեկ, երկու, երեք հանդուրժողական դրսևորումների պարագայում արժանանում է գուցե երբեմն շատ կտրուկ, բայց արդարացի արձագանքների՛՛,-ասաց Աշոտյանն ու նշեց, որ Կառավարության կազմում շատ կայացած մարդիկ են, ովքեր ունեն արժանի փորձ ու կրթություն:

՛՛Ինտելեկտուալ մարդիկ, ովքեր կայանալու խնդիր չունեն հատկապես իրենց քաղաքական ճանապարհը դեռևս չգտած քաղաքական միավորումների հաշվին: Այն, ինչ որ դուք ակնարկում եք, լավ կլինի, որ որոշ քաղաքական ուժեր իրենց աչքի գերանը նախ տեսնեն սկզբից, նոր դիմացինի փուշը դարձնեն խոսակցության թեմա՛՛,-հորդորեց նախարարը:

Վերջինիս խոսքով՝ ամոթ է ԲՀԿ-ի և մյուս ընդդիմադիրների կողմից հնչող տարբեր արտահայտությունները: ՛՛Ամոթ է բոլորիս, քանի որ քաղաքական պայքարի նշաձողը չի կիարող իջնել ազատ շուկայի վաճառականների մակարդակին: Քաղաքականությունն ինտելկտուալ զբաղմունք է, անգամ դիմացինին խորը կսմթելու համար ինտելեկտ է պետք, վիարվորելը հեշտ է, յուրաքանչյոր մարդ անկախ իր կրթական ցենզից կարողէ  իրեն թույլ տալ ու երևակայել, որ կարող է վերևից խոսել ու մարդկանց վիարովերլ: Ես խնդրում եմ զուսպ ու կոռեկտ աշխատանքային աշխատելաոճ որդեգրեք, անգամ եթե ձեզ դուր չի գալիս այն, ինչ մենք անում ենք ՛՛:

Էնֆիաջյանն իր հերթին ասաց, որ սա հարց չէր,այլ հորդոր: ՛՛Նման բարձր, բարոյական արժեքներից և համակարգից խոսելուց ընդամենը երեք նախադեպ է եղել, որ բավական մեծ արձագանք է եղել հասարակության մեջ և այն կոռեկտության մասին, որի մասին խոսում էիք, հենց դրա մասին մենք խոսում էինք՛՛,-նկատեց նա: ՛՛Մենք հասկանում ենք, որ ՀՀ քաղաքական մշակույթը դեռ կայացման փուլում է  գտնվում, և պետք չէ բառախաղի մեջ կայանալ և նոր դիվիդենտներ փորձել հավաքել կառավարության ներկայացուցիչների առջև՛՛:

՛՛Ես էլ այնպես չէ, որ հաթաթա էի տալիս, կամ այլ բան էի ասում՛՛,-արձագանքեց Աշոտյանը: Ապա նա նշեց, որ նոր քաղաքական գործելաոճ են որդեգրել իրենց քաղաքական ընդդիմախոսները: ՛՛Նստում ենք, քննարկում ենք, այստեղ ենք, դեմներս ոչինչ չեք խոսում, հազար ներողություն “Hello kitty” դեմքով նստում եք, հետո գնում եք դուրս ու երկու ժամ հետո բացում եմ խիստ սեփականատերեր ունեցող կայքեր ու …, ամոթ է՛՛: Նախարարը հորդորեց ուղիղ ասել ու տեքստեր չբաժանել: ՛՛Ինչ որ դուք կարող եք անել, վստահաբար ես մենակ կարող եմ անել, էլ չասեմ ամբողջ կառավարությունն ինչ կարող է անի: Կրեք մեզ, հաղթեք մեզ, հաղթեք ինտելեկտուալ՛՛:   

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ