05 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Վարչապետն ընդառաջ է գնում քառյակին

Կառավարության հերթական նիստը վարչապետ Տիգրան Սարգսյանն սկսեց հանձնարարականով. նշեց, որ հասարակությունը հետաքրքրված է ճանապարհային երթևեկության կանոններիխախտումների դեպքում կիրառվող տուգանքները:

՛՛Որքանով են դրանք արդարացի, համաչափ են մեր օրենդրությամբ նկարագրված դեպքերը, երբ մենք կիրառում ենք տուգանքներ, օրենսդրության մեջ ունենք բացեր ու ինչպիսին է միջազգային պրակտիկան՛՛,-այս հարցերն առանձնացրեց վարչապետն ու հանձնարարեց Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանին ստեղծել աշխատանքյաին խումբ Արդարադատության նախարարության գլխավորությամբ, որը կտա այս հարցերի պատասխանները:

Անհրաժեշտության դեպքում կպատրաստվի նաեւ օրենսդրական առաջարկությունների փաթեթ:

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նշեց, որ մեկ-երկու ամիսը բավարար կլինի, որպեսզի ընդհանուր առմամբ աշխատանքային խումբը հասկանա՝ ինչ ուղղությամբ է գնալու:

Հիշեցնենք, այս օրերին Ազգային ժողովում քննարկվում էր ԱԺ ոչ իշխանական չորս ուժերի առաջարկը՝ ստեղծելու ժամանակավոր հանձնաժողով, որը կուսումնասիրի արագաչափերի, կարմիր գծերի տուգանքների հետ կապված հարցերը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ