09 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

Հայ պատգամավորները Դամասկոսում են. շուտով կհանդիպեն Ասադի հետ

Հայ պատգամավորների խումբը, որ մեկնել է Սիրիա` Քեսաբի հայերի տեղահանության հարցով, արդեն հասել է Դամասկոս եւ շուտով կհանդիպեն Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը: 

“Արդեն Դամասկոսում ենք: Քիչ անց կհանդիպենք Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադին՝ քննարկելու սիրիահայության խնդիրները և Քեսապի ապագան: Մենք երախտապարտ ենք բարեկամ սիրիացի ժողովրդին՝ պատմության ամենածանր պահերին՝ մեր քույրերի ու եղբայրների կողքին լինելու համար, ում համար Սիրիան իրենց տունն է և հայրենիքը, և հուսով ենք, որ քաղաքական համազգային երկխոսությամբ հնարավոր կլինի հասնել խաղաղության և կյանքը տեղափոխել բնականոն հուն”,- գրել է պատգամավորը:

Հարկ է նշել, որ Սիրիա մեկնած պատգամավորների խմբում են Արման Սահակյանը, Սամվել Ֆարմանյանը, Թևան Պողոսյանը, Էդմոն Մարուքյանը, Նաիրա Կարապետյանն ու Լևոն Մարտիրոսյանը։

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ