12 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

՛՛Հայաստանը չի կարող դեմ լինել այն հանրաքվեին, որ իսկապես եղել է ժողովրդի կամքի արտահայտում՛՛

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը կարծում է, որ Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի բանաձևին Հայաստանի ՛՛դեմ՛՛ քվեարկությունը ճիշտ որոշում էր: Այս մասին նա խոսեց այսօր ԱԺ ճեպազրույցնների ժամին: Դիտարկմանը, թե կարելի էր դեմ քվեարկել, նա արձագանքեց, որ ոչ մի տարբերություն չկա ՛՛դեմ՛՛-ի և ՛՛ձեռնպահ՛՛-ի միջև, և ավելին, ՛՛դեմ՛՛-ով ավելի հստակ է երևում երկրի դիրքորոշումը: […]

Կուտակային կենսաթոշակի պարտադիր բաղադրիչի կիրառումը շատացնելու է աղքատությունը

Մոտ երկու ժամ է, ինչ ՀՀ Սահմանադրական դատարանում մեկնարկել է “Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին” ՀՀ օրենքի մի շարք դրույթներ հակասահմանադրական ճանաչելու ԱԺ չորս ոչիշխանական խմբակցությունների ներկայացրած հայցի քննությունը: Գործի քննության սկզբին ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ որպես գործի գլխավոր զեկուցող, դատարանին ներկայացրեց հիմնավորում, թե ինչու են դիմել Սահմանադրական դատարան: Արծվիկ Մինասյանն իր խոսքում ընդգծեց, […]

“Պրավի սեկտորը” գրոհել է Ռադան /վիդեո/

Ուկրաինայի “Պրավի սեկտոր” ազգայնական կամզակերպության ակտիվիստները դեռ երեկվանից ակցիաներ են անցկանցում: Նրանք Կիեւում իրարանցում են ստեղծել, կոտրել են ապակիներ ու դռներ, տեղեկացնում է RT-ն: Ազգայնականները վրդովված են “Պրավի սեկտոր”-ի ակտիվիստ Ալեքսանդր Մուզիչկոյի սպանությունից: Նախորդ երեկոյան ակտիվիստները գրոհել են Գերագույն ռադայի շենքը`պահանջելով ներքին գործերի նախարար Արսենի Ավակովի հրաժարականը, ում իրենք մեղադրում են Մուզիչկոյի սպանության մեջ: 

Ես հույս ունեմ, որ ՍԴ-ը կանտեսի ցանկացած քաղաքական ճնշում. Ռուստամյան

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն Ազգային ժողովում ճեպազրույցներին ներկայանալով տեղեկացրեց, որ գալիս է ՍԴ-ի նիստից:  ՛՛Առաջին ելությները, որ ունեցան դիմող կողմի ներկայացուցիչները, ես ունկնդիրների տպավորությունն եմ փոխանցում, փաստերն անհերքելի են, որ առկա են Սահմանդրության հետ հակասություներ՛՛,-ասաց նա: Ռուստամյանը շեշտեց, որ խտրականութան ու սեփականության իրավունքի հետ կապված խախտումներ կան և ոչ միայն, մյուս հարցերը ընթացքում […]

Չեմ կարծում, որ պարտադիր բառն ամբողջությամբ կհանվի. Հակոբյան

ԱԺ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի խոսքով՝ իշխանական ՀՀԿ-ից ոչ մի պատգամավոր չկարողացավ հակափաստարկ բերել իրենց առաջարկին ՝ստեղծել կարմիր գծերի, արագաչափերի հարցով ժամանակավոր հանձնաժողով: ՛՛Որևէ մեկը հակափաստարկ չբերեց, թե ինչու պետք է մասնավորը մաս կազմի այս գործարքին, իշխանությունը կարողացավ հերթական անգամ օգտագործել իր որոշ գործիչների և ընդդիմության վրա փորձեցին ցեխ շպրտել, որ նա ամբողջությամբ սևացնում […]

Այս հարցում Ռուբեն Հակոբյանը համաձայն է իշխանության հետ

 ՛՛Սա ամենակարևոր հարցն է, իմ անձնական կարծիքն է սա, պետությունն առաջնորդվել է պետության շահերով, կարող եք զարմանալ, բայց ես այդպես եմ կարծում՛՛,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը՝ խոսելով Ուկրաինայի տարածքային ամբողջականության դեմ Հայաստանի դեմ քվեարկելու մասին: Հակոբյանը շեշտեց, թե կարելի էր ձեռնպահ քվեարկել, բայց պետք է նայել՝ ինչ է կատարվում աշխահում: […]

Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը ճանաչող բանաձեւն ընդունվեց. Հայաստանը դեմ է քվեարկել

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու անձեռնմխելիությունը ճանաչող բանաձեւը նախօրեին ընդունվել է, տեղեկացնում է INTERFAX.RU-ն: Բանաձեւին դեմ է քվեարկել ընդամենը 11 երկիր, այդ թվում` Հայաստանը: Բանաձեւն ընդունվել է 100 կողմ, 11 դեմ, 58 ձեռնպահ ձայներով: Դեմ են քվեարկել Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Վենեսուելան, Սուդանը, Սիրիան, Հյուսիսային Կորեան, Զիմբաբվեն, Բոլիվիան, Կուբան, Նիկարագուան եւ Բոլիվիան: Հարկ է […]

Գագիկ Հարությունյանը այդպես էլ չհասկացավ

Սահմանադրական դատարանում   “Կուտակային կենսաթոշակների մասին” օրենքի` կուտակային պարտադիր բաղադրիչի հետ կապված գործի քննությունը որոշվեց հետեւյալ ընթացակարգով՝ լսել կողմերին, ապա անցնել նյութերի հետազոտմանը: ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն ասաց, որ համբերատար կլսեն բոլորին, հնարավորություն կտրվի շահագրգիռ կողմերին ներկայացնելու իրենց տեսակետը: ՍԴ նախագահը նաեւ զարմացավ վերջին օրերին տարբեր ամբիոններից հնչող այն տեսակետներից, թե վիճարկվող օրենքը փոխվելու է: “Նույնիսկ […]

Գագիկ Հարությունյանը զգուշացրեց

Մինչ ՀՀ Սահմանադրական դատարանում կսկսվեր  “Կուտակային կենսաթոշակների մասին” օրենքի` կուտակային պարտադիր բաղադրիչի հետ կապված գործի քննությունը, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը կողմերին տեղեկացրեց իրենց իրավունքների եւ պարտականությունների մասին: Մասնավորապես ՍԴ նախագահը շեշտեց, որ չի թույլատրվում ՍԴ ամբիոնը օգտագործել քաղաքական հայտարարությունների համար: Նման եւ այլ չթույլատրվող նորմերի խախտման դեպքում դատարանը սանկցիաներ կկիրառի՝ ընդհուպ մինչեւ քրեական գործի հարուցում: […]

Հայաստանն ազատ կամարտահայտման կողմնակից է ազգերի ինքնորոշման հարցում

“Անակնկալ չէ, որ Հայաստանի Հանրապետությունը դեմ է քվեարկել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի` Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու անձեռնմխելիությունը ճանաչող բանաձեւին”,-այս մասին մարտի 27-ին, ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո, ասաց Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նրա խոսքով, Հայաստանը մեկ անգամ չէ, որ արտահայտել է իր դիրքորոշման մասին: “ Մենք ազատ կամարտահայտման կողմնակից ենք ազգերի ինքնորոշման […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի