04 Ապրիլի, Saturday, 2026
KFC

՛՛Հայաստանը չի կարող դեմ լինել այն հանրաքվեին, որ իսկապես եղել է ժողովրդի կամքի արտահայտում՛՛

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը կարծում է, որ Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի բանաձևին Հայաստանի ՛՛դեմ՛՛ քվեարկությունը ճիշտ որոշում էր: Այս մասին նա խոսեց այսօր ԱԺ ճեպազրույցնների ժամին:

Դիտարկմանը, թե կարելի էր դեմ քվեարկել, նա արձագանքեց, որ ոչ մի տարբերություն չկա ՛՛դեմ՛՛-ի և ՛՛ձեռնպահ՛՛-ի միջև, և ավելին, ՛՛դեմ՛՛-ով ավելի հստակ է երևում երկրի դիրքորոշումը:

՛՛Ի վերջո հանրաքավեն տեղի է ունեցել, թե չէ, մնացած հարցերի հետ գործ չունենք։ Իսկ Հայաստանը չի կարող դեմ լինել այն հանրաքվեին, որ իսկապես եղել է ժողովրդի կամքի արտահայտում։ Չի կարող ժողովրդի երկու հատվածները ստիպողաբար միացվեն, ո՞ւմ համար է կասակածելի, որ 75% ռուսներ են ապրում Ղրիմում, ի՞նչ է նշանակում, ռուսները չե՞ն ուզում միանալ ռուների հետ՛՛: Ըստ ՀՅԴ պատգամավորի՝ ժողովրդի կամքին հակառակ լուծումներ չպետք է ընդունվեն։

Ավելին, Արմեն Ռուստամյանը վստահ է, որ այդ երկրները ժամանակի ընթացքում իրենց տեսակետը փոխելու են, ինչպես եղել է ռուս-վրացական պատերազմի ժամանակ։ ՛՛Մնացածը քաղաքական շահեր են, որը բերել է երկակի ստանդարտների կիրառում։ Այդ նույն 100 երկրները, որոնք դեմ են եղել, ինչպես են բացատրելու, որ Կոսովոյին կողմ են եղել, իսկ Ղրիմին՝ դեմ։ Ինչու, որ չի բխում իրենց շահերից՛՛,-ասաց նա։

Հարցին, թե իսկ որն է ՀՀ-ի շահը, Ռուստամյանը պատասխանեց. ՛՛Մենք ունենք մեր առանձնահատկությունը իհարկե, և մնացած կոնֆլիկտներն իրենցն ունեն, դեմ եմ նույնացմանը Ղարաբաղի ու Ղրիմի, բայց ազատ կամքի դրսևուրումն ու ինքնորոշման իրացումը չենք կարող ասել՝ սխալ է՛՛։

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ