11 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Ես հույս ունեմ, որ ՍԴ-ը կանտեսի ցանկացած քաղաքական ճնշում. Ռուստամյան

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն Ազգային ժողովում ճեպազրույցներին ներկայանալով տեղեկացրեց, որ գալիս է ՍԴ-ի նիստից:  ՛՛Առաջին ելությները, որ ունեցան դիմող կողմի ներկայացուցիչները, ես ունկնդիրների տպավորությունն եմ փոխանցում, փաստերն անհերքելի են, որ առկա են Սահմանդրության հետ հակասություներ՛՛,-ասաց նա: Ռուստամյանը շեշտեց, որ խտրականութան ու սեփականության իրավունքի հետ կապված խախտումներ կան և ոչ միայն, մյուս հարցերը ընթացքում կներկայացվեն:  

՛՛Հարցը տարողունակ է, ու առնչվում է մեծ զանգվածների հետ, ու սա անկյունաքար է ՍԴ-ի համար: Այնպիսի ակնհայտ հարցադրումներ, որ պարունակում են իրավական նորմերի հետ կապված լուրջ խնդիրներ, ես չեմ պատկերացնում՝ ինչպես է հնարավոր դրանք անտեսել: Ես հույս ունեմ, որ ՍԴ-ը կանտեսի ցանկացած քաղաքական ճնշում, որևէ կողմից բարձրացված որևէ հարց, անգամ մեր կողմից, դուրս կգա քաղաքական հարթությունից ու իրավական տեսանկյունից կդիտի հարցը՛՛,-հավելեց ՀՅԴ պատգամավորը:

Վերջինս շեշտեց, որ այս պայքարը պետք է հաջողության հասնի, և սա կլինի քաղաքական ուժերի ու քաղաքացիական հասարակության միջև համագործակցության հաջողության ապացույցը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ