19 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը ճանաչող բանաձեւն ընդունվեց. Հայաստանը դեմ է քվեարկել

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու անձեռնմխելիությունը ճանաչող բանաձեւը նախօրեին ընդունվել է, տեղեկացնում է INTERFAX.RU-ն:

Բանաձեւին դեմ է քվեարկել ընդամենը 11 երկիր, այդ թվում` Հայաստանը: Բանաձեւն ընդունվել է 100 կողմ, 11 դեմ, 58 ձեռնպահ ձայներով: Դեմ են քվեարկել Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Վենեսուելան, Սուդանը, Սիրիան, Հյուսիսային Կորեան, Զիմբաբվեն, Բոլիվիան, Կուբան, Նիկարագուան եւ Բոլիվիան:

Հարկ է նշել, որ բանաձեւում նշվում է, թե “Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում եւ Սևաստոպոլ քաղաքում մարտի 16-ին անցկացված հանրաքվեն օրինական ուժ չունի, հետեւաբար այն հիմք չի հանդիսանալ Ղրիմի Ինքնավար Հանրապետության կամ Սևաստոպոլի կարգավիճակի փոփոխման համար”:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ