06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Այս հարցում Ռուբեն Հակոբյանը համաձայն է իշխանության հետ

 ՛՛Սա ամենակարևոր հարցն է, իմ անձնական կարծիքն է սա, պետությունն առաջնորդվել է պետության շահերով, կարող եք զարմանալ, բայց ես այդպես եմ կարծում՛՛,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը՝ խոսելով Ուկրաինայի տարածքային ամբողջականության դեմ Հայաստանի դեմ քվեարկելու մասին: Հակոբյանը շեշտեց, թե կարելի էր ձեռնպահ քվեարկել, բայց պետք է նայել՝ ինչ է կատարվում աշխահում: ՛՛Աշխարհակարգ է փոխվել, մենք ապրում ենք իրականության մեջ, երբ պետք է կիրառվեն համամարդկային արժեքները, իսկ այդ արժեքները հայ ժողովուդրի վրա հակամարդկային են դառնում:

Այդ նույն Եվրոպան իր բացատրություններով ճանաչեց Կոսովոյի անկախությունը, բայց Արցախի հետ կապված, որ ավելի կայացած է, ինքն այպես էլ երկակի ստանդարտով է առաջնորդվում՛՛: Պատգամավորի խոսքով՝ աշխարհում լինի գերտերություն, թե փոքր երկիր իր շահով է առաջնորդվում և Հայաստանն էլ պիտի իր շահով առաջնորդվի:

՛՛Իսկ մեր շահն այն է, որ անկախ այն բանից ինչ մոտեցում է  եղել, այսօր բևեռներ են ձևավորվում, բայց կա ազգի ինքնորոշման իրավունք որն իրականացնում է  Արցախը:

Այդ բոլոր պետությունները աչք են փակում՝ ինչ է կատարվում Արցախի հետ՛՛: 

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու անձեռնմխելիությունը ճանաչող բանաձեւը նախօրեին ընդունվել է: 

Բանաձեւին դեմ է քվեարկել ընդամենը 11 երկիր, այդ թվում` Հայաստանը: Բանաձեւն ընդունվել է 100 կողմ, 11 դեմ, 58 ձեռնպահ ձայներով: Դեմ են քվեարկել Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Վենեսուելան, Սուդանը, Սիրիան, Հյուսիսային Կորեան, Զիմբաբվեն, Բոլիվիան, Կուբան, Նիկարագուան եւ Բոլիվիան:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ