09 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

Գագիկ Հարությունյանը զգուշացրեց

Մինչ ՀՀ Սահմանադրական դատարանում կսկսվեր  “Կուտակային կենսաթոշակների մասին” օրենքի` կուտակային պարտադիր բաղադրիչի հետ կապված գործի քննությունը, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը կողմերին տեղեկացրեց իրենց իրավունքների եւ պարտականությունների մասին:

Մասնավորապես ՍԴ նախագահը շեշտեց, որ չի թույլատրվում ՍԴ ամբիոնը օգտագործել քաղաքական հայտարարությունների համար: Նման եւ այլ չթույլատրվող նորմերի խախտման դեպքում դատարանը սանկցիաներ կկիրառի՝ ընդհուպ մինչեւ քրեական գործի հարուցում:

Քննությունը ընթանում է բանավոր ընթացակարգով:

Ի դեպ, ՍԴ նախագահը հայտարարեց, որ հրապարակային է նիստը, կարող են տեսագրել, ձայնագրել, եթեր հեռարձակել առանց խանգարելու ՍԴ աշխատանքը:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ