08 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Կուտակային կենսաթոշակի պարտադիր բաղադրիչի կիրառումը շատացնելու է աղքատությունը

Մոտ երկու ժամ է, ինչ ՀՀ Սահմանադրական դատարանում մեկնարկել է “Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին” ՀՀ օրենքի մի շարք դրույթներ հակասահմանադրական ճանաչելու ԱԺ չորս ոչիշխանական խմբակցությունների ներկայացրած հայցի քննությունը:

Գործի քննության սկզբին ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ որպես գործի գլխավոր զեկուցող, դատարանին ներկայացրեց հիմնավորում, թե ինչու են դիմել Սահմանադրական դատարան: Արծվիկ Մինասյանն իր խոսքում ընդգծեց, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումով խախտվում են հասարակության` Սահմանադրությամբ ամրագրված իրավունքները:

 Փաստաբան՝ Մերի Խաչատրյանը երկաներին իրավական տեսանկյունից ներկայացրեց  օրենքի դրույթների հակասահմանադրականությունը: 

Արծվիկ Մինասյանի հիմնավորմամբ, այս օրենքը ազդելու է երկրի սոցիալ տնտեսական զարգացման վրա: “Ստվերն է ավելանալու, գործատուները թաքցնելու են աշխատողներին, աղքատության ծավալներն են մեծանալու”,-ասաց նա:

Ամփոփելով խոսքը՝ պատգամավորը նշեց, որ կիառմամբ, խախատվելու են Սահմանադրության բարձր գաղափարները:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ