08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

ԲՀԿ-ին՝ հիմա դե՞մ եք, թե՞ կողմ

“Առաքելություն” կուսակցության առաջնորդ Մեսրոպ Առաքելյանը Ֆեյսբուքի իր պատին այսպիսի գրառում է տեղադրել.

Վճարովի ավտոկայանատեղերի /կարմիր գծերի/ տուրքերի գանձումը իրականացվում է բացառապես Երևանի ավագանու որոշմամբ հաստատվող Երևանում տեղական տուրքերի դրույքաչափերով, որոնք, ինչպես բոլոր մնացած տուրքերը հաստատվում են միայն մեկ տարի ժամկետով: 

2013թ.-ից սկսած վճարովի ատվոկայանատեղերի տուրքերը հաստատվել են 2012թ.-ի դեկտեմբերին, որին կողմ էր քվեարկել նաև ԲՀԿ-ն: Եվ ահա նախորդ տարվա ավագանու ընտրությունների ժամանակ ԲՀԿ-ն “կարմիր գծերը” իրավացիորեն որակում էր որպես թալան: 

Այս տարվա համար նույնպես սահմանվել են նույն տուրքերը, որոնք հաստատվել են ավագանու կողմից 2013թ. դեկտեմբերի 10-ին: Եվ ահա ԲՀԿ նորից դեմ չի քվեարկում: 

Իսկ ահա խորհրդարանում ԲՀԿ շարունակում է վճարովի ավտոկայանատեղերի դեմ պայքարել, առաջարկել ստեղծել հանձնաժողով այդ թալանն ուսումնասիրելու համար:
Կողմնորոշվեք, հիմա վճարովի ավտոկայանատեղերին դեմ եք, թե կողմ“,-գրել է Առաքելյանը:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ