Ինչպես է սպանվել Սաշա Բելին. համացանցում տեսանյութ է հայտնվել /վիդեո/
Նախօրեին հայտնի դարձավ, որ սպանվել է ազգայնական “Պրավի սեկտոր”-ի անդամ Ալեքսանդր Մուզիչկոն` Սաշա Բելի մականվամբ: Ավելի ուշ պարզ է դարձել, որ նա սպանվել է ձերբակալման ժամանակ, տեղեկացնում է Интерфакс-ը:
Ուժային կառույցները տեղեկատվություն տարածեցին, որ ազգայնականը ձերբակալման ժամանակ չի սպանվել, այլ ինքնասպան է եղել:
Սակայն “Պրավի սեկտորի” ակտիվիստները հայտարարել են, որ Բելին սպանվել է, ավելին, նրանք խոստացել են այս սպանության համար վրեժ լուծել Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովից: “Պրավի սեկտորի” առաջնորդ Դմիտրի Յարոշը անմիջապես պահանջել է Ավակովի հրաժարականը:
Այժմ համացանցում տեսանյութ է հայտնվել, որտեղ երեւում է, թե ինչպես են “Պրավի սեկտորի” ակտիվիստները հանգստանում “Տրի կարասյա” սրճարանում, երբ ոստիկանության մեքենան գալիս է, ու ոստիկանները նրանց պահանջում են տեղից չշարժվել: Անձամբ Սաշա Բելին այդ պահին փախչում է եւ կորչում տեսախցիկի օբյեկտիվից: