08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Խմբակցությունների ղեկավարները անցան Հովիկ Աբրահամյանի մոտ

՛՛Պետական գույքի կառավարման մասին՛՛ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի քվաերկությունից առաջ նիստը հետաձգվեց 20 րոպեով։ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը վարման կարգով ձայն խնդրեց և հայտարարեց, թե լուրջ մավախություն կա, որ հնարավոր է ընդունվի օրենք, որը հակասում է Սահմանադրությանը։

Զուրաբյանի առաջարկով՝ բոլոր խմբակցությունների ղեկավարները խորհրդակցության անցան ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ:  

Երեկ ընդդիմադիրներն այս նախագծի քննարկման ժամանակ հայտարարում էին, որ Կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը հակասում է Սահմանադրությանը և դրանով Կառավարությունն ընդամենը ցանկանում է ՛՛Որոտան՛՛ ՀԷԿ-ի և ՛՛ՀայՌուսգազարդ՛՛ ՓԲԸ-ի 20 տոկոսի վաճառքին օրինական տեսք տալ ։

Ընդմիջումից հետո ԱԺ նախագահը հայտարարեց, որ կան խնդիրներ ու քննարկման անհրաժեշտություն կա: ՛՛Առաջին ընթերցումից հետո կանդրադառնանք ու եթե հարկ լինի լսումներ կկազմակերպենք՛՛,-ասաց:

Ապա կազմակերպվեց քվեարկություն. 62 կողմ, 42 դեմ, 0 ձեռնպահ ձայներով նախագիծն ընդունվեց:

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ